ԵՍԱՅԻ 29:7 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Գիշերային տեսիլքի, երազի պես է լինելու Արիելի վրա պատերազմի եկող բոլոր ազգերի բազմությունը, նաև նրա ու նրա ամրոցի վրա բոլոր հարձակվողների ու նրան ճնշողների բազմությունը։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ինչպես գիշերվա երազի մեջ հայտնված տեսիլք, պիտի անհետանա Երուսաղեմի վրա հարձակվածների ու նրա դեմ հավաքվածների զորությունը, որ նեղում են նրան։ |
Ինչպես երազն է զարթնելուց հետո, այնպես էլ դու, Տե՛ր, զարթնելիս պիտի անարգես նրանց պատկերը։
Երեկոյան դեմ ահա արհավիրք. առավոտից առաջ այլևս գոյություն չունեն։ Այս է մեզ կողոպտողների բաժինը, և այս է մեզ հափշտակողների վիճակը։
Եվ Տիրոջ հրեշտակը դուրս եկավ ու ասորեստանցիների բանակավայրում հարվածեց հարյուր ութսունհինգ հազար մարդու։ Եվ երբ առավոտյան վեր կացան, ահա նրանք բոլորն անշունչ դիակներ էին։
Բոլոր ազգերը նրա առաջ ոչնչի պես են, նրա համար նրանք համարվում են ոչնչից էլ պակաս և ունայնություն։
Ահա սարերի վրա՝ ավետիս բերողի և խաղաղություն քարոզողի ոտքերը. տոնի՛ր քո տոները, ո՛վ Հուդա, կատարի՛ր քո ուխտերը, որովհետև քո միջով այլևս անօրեն չպիտի անցնի. բոլորը բնաջնջվեցին։
Քո դեմ փշրող է գալիս. պահի՛ր պատնեշը, ճանապարհի՛ն նայիր, թիկունքդ պնդացրո՛ւ, ուժերդ հավաքի՛ր։