ԵԼՔ 6:24 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Կորխի որդիներն են՝ Ասիր, Եղկանա և Աբիասափ։ Սրանք են կորխեցիների տոհմերը։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Կորխի որդիներն են Ասիրը, Եղկանան ու Բիասափը։ Սրանք Կորխի ծնունդներն են։ |
Սրանք են պաշտոն կատարողներն ու նրանց որդիները. Կահաթյաններից՝ երգիչ Եմանը՝ որդին Հովելի՝ որդին Սամուելի՝
Ղևիի որդի Կահաթի որդի Իսահառի որդի Կորխը և Ռուբենի որդիներից Եղիաբի որդիներ Դաթանն ու Աբիրոնը, ինչպես նաև Փաղեթի որդի Օնը, միանալով,
երկիրն իր երախը բաց արեց և կուլ տվեց նրանց ու նրանց տները, Կորխի բոլոր մարդկանց և նրանց ամբողջ ունեցվածքը։
Արիմաթեմ-Սոփիմից՝ Եփրեմի լեռնային շրջանից, մի մարդ կար՝ անունը Եղկանա։ Նա եփրաթացի Սուփիի որդի Թովայի որդի Եղիուսի որդի Հերոամի որդին էր։