ԵԼՔ 36:10 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հինգ վարագույրներն իրար էին կցված, մյուս հինգ վարագույրները նույնպես կցված էին իրար։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հինգ վարագույրները միացած էին միմյանց, իսկ մյուս հինգ վարագույրներն էլ միմյանց էին միացած։ |
Կցվածքի ծայրի մեկ վարագույրի եզերքին նա կապույտ օղակներ դրեց. մյուս կցվածքի ծայրի վարագույրի եզերքին էլ նույնն արեց։
Մեկ վարագույրի երկարությունը քսանութ կանգուն էր, և մեկ վարագույրի լայնությունը՝ չորս կանգուն։ Բոլոր վարագույրների չափսը նույնն էր։
Այն ժամանակ ժողովուրդների շրթունքները մաքուր պիտի դարձնեմ, որպեսզի ամենքը կանչեն Տիրոջ անունը՝ նրան համախոհ կերպով ծառայելու համար.
Եղբայրնե՛ր, խնդրում եմ ձեզ մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով, որ բոլորդ միաբան լինեք, ձեր մեջ երկպառակություններ չլինեն, այլ նույն մտքի ու նույն կարծիքի մեջ հաստատուն լինեք։
ապա լիարժե՛ք դարձրեք իմ ուրախությունը՝ համերաշխ լինելով, նույն սերն ունենալով, միաշունչ, միախորհուրդ լինելով։
Արդ ովքեր կատարյալ են, թող նույնը մտածեն, և եթե մի բան ուրիշ կերպ մտածեն, Աստված դրա մասին էլ կհայտնի։