Արդ մի փոքր ժամանակ ողորմություն եղավ մեր Տեր Աստծուց, որ մեզ համար փրկվածներ են մնացել, և մեզ հաստատվել տվեց իր սրբության տեղում. մեր աչքերը լուսավորել է մեր Աստվածը և մեզ մի փոքր կենդանություն է տվել մեր ծառայության մեջ։
ԵԼՔ 27:19 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Պաշտամունքի համար վրանի ամբողջ սպասքը, դրա բոլոր ցցերը և գավթի բոլոր ցցերը պղնձից լինեն։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Խորանի ամբողջ սպասքը, դրա բոլոր գործիքները և գավթի բոլոր ցցերը պղնձից թող լինեն»։ |
Արդ մի փոքր ժամանակ ողորմություն եղավ մեր Տեր Աստծուց, որ մեզ համար փրկվածներ են մնացել, և մեզ հաստատվել տվեց իր սրբության տեղում. մեր աչքերը լուսավորել է մեր Աստվածը և մեզ մի փոքր կենդանություն է տվել մեր ծառայության մեջ։
Գավթի երկարությունը՝ հարյուր կանգուն, լայնությունը՝ հիսունով հիսուն, բարձրությունը հինգ կանգուն. վարագույրները լինեն մանած նուրբ կտավից, և սյուների խարիսխները՝ պղնձից։
Պատվիրի՛ր Իսրայելի որդիներին, որ քեզ մաքուր, մամլած ձիթապտղի ձեթ բերեն լույսի համար, որպեսզի միշտ ճրագ վառվի։
Զոհասեղանի մոխիրը հավաքելու համար կպատրաստես նրա մոխրաթիերը, բահերը, կոնքերը, մեծ պատառաքաղները և կրակարանները։ Նրա ամբողջ սպասքը պղնձից կպատրաստես։
գավթի չորս կողմերի խարիսխները, գավթի դռան խարիսխները, վրանի բոլոր ցցերը և գավթի չորս կողմերի բոլոր ցցերը։
գավթի վարագույրները, դրա սյուներն ու խարիսխները, խորանի մուտքի վարագույրը, դրա պարաններն ու ցցերը և խորանի, այսինքն՝ ժողովի վրանի ամբողջ սպասքը ծառայություն անելու համար,
Իմաստունների խոսքերը խթանների պես են. ժողովածուների տերերի ձեռքով գամված բևեռներ են՝ մեկ հովվից տրված։
Նայի՛ր Սիոնին՝ մեր հանդիսավոր տոնախմբությունների քաղաքին. քո աչքերը կտեսնեն Երուսաղեմը՝ որպես անխռով բնակարան, անխախտ վրան, որի ցցերը հավիտյան չեն տեղահանվի, և պարաններից ոչ մեկը չի կտրվի։
Նրանից է գալու անկյունաքարը, նրանից է բևեռը, նրանից՝ պատերազմի աղեղը, բոլոր զորավարները միասին նրանից են դուրս գալու։
սրահի շուրջը գտնվող բոլոր սյուները, դրանց խարիսխները, ցցերը, պարանները՝ իրենց բոլոր առարկաներով, որոնք պարտավոր են կրել։ Իրենց անուններով կհաշվեք նրանց պահպանությանը հանձնված բեռների սպասքները։