Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԼՔ 27:19 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

19 Խորանի ամբողջ սպասքը, դրա բոլոր գործիքները և գավթի բոլոր ցցերը պղնձից թող լինեն»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

19 Պաշտամունքի համար վրանի ամբողջ սպասքը, դրա բոլոր ցցերը և գավթի բոլոր ցցերը պղնձից լինեն։

Տես գլուխը Պատճենել




ԵԼՔ 27:19
14 Խաչաձեւ Հղումներ  

Այժմ, Տե՛ր, Աստվա՛ծ մեր, քո գթությունը տարածվեց մեզ վրա, և մեզ փրկություն շնորհեցիր ու հաստատեցիր քո սուրբ վայրում։ Այսօր լուսավորեցիր մեր աչքը, Տե՛ր, Աստվա՛ծ մեր, և փոքրիշատե կենդանություն պարգևեցիր մեզ մեր ստրկության մեջ։


Բակի երկարությունը հարյուր կանգուն թող լինի, լայնությունը՝ հիսուն, իսկ բարձրությունը՝ հինգ կանգուն։ Առագաստը նրբահյուս բեհեզից թող լինի։ Դրանց խարիսխները պղնձից թող լինեն։


«Պատվիրի՛ր Իսրայելի որդիներին, որ քեզ ձիթենու զուլալ, անարատ, ծեծած ձիթապտղի ձեթ բերեն լույսի համար, որպեսզի մշտավառ ճրագ լինի


Զոհասեղանի ծայրերին եզե՛րք պատրաստիր։ Մոխրի ամանները, տաշտերը, մսահանները, կրակամանները և ամբողջ սպասքը պղնձից կպատրաստես։


բակի դռան վարագույրը, խորանի ցցերն ու բակի ցցերը, դրանց պարանները,


Բակի ու խորանի չորս կողմերի բոլոր ցցերը պղնձից էին։


խորանի բոլոր ցցերը, բակի չորս կողմի բոլոր ցցերը և կապույտ, ծիրանագույն և կարմիր մանվածքից և նրբահյուս բեհեզից հյուսված պարանների ծայրերի օղերը։


վրանի դռան և բակի դռան վարագույրները, պարաններն ու ցցերը, Վկայության խորանի ամբողջ սպասքը,


Իմաստունների խոսքերը նման են եզների խթանի ու ամուր խփված մեխերի, որոնք հավաքվել ու տրվել են նույն հովվի կողմից, և դրանցից միայն օգուտ կարելի է ստանալ։


Ահա մեր փրկության քաղաք Սիոնը. ձեր աչքերը պիտի տեսնեն Երուսաղեմ քաղաքը՝ մեծացած, այնպիսի վրաններով, որոնք չեն տեղաշարժվելու, հավիտյանս հավիտենից չեն շարժվելու նրա վրանների ցցերը, և չեն խզվելու դրանց պարանները,


Նրանից դիտեց ու նրանից պատրաստեց, նրանից է իր աղեղը բարձրությամբ, և նրանից կելնի ամեն ոք, ով կհալածի նրանով։


բակի չորս բոլոր սյուները, սրանց խարիսխները, ցցերը և պարանները։


բակի չորս կողմերի սյուները, դրանց խարիսխները, բակի դռան վարագույրի սյուները և դրանց խարիսխները, ցցերը, պարաններն ու բոլոր բաղադրիչ մասերը։ Հաշվառե՛ք նրանց անուն առ անուն և ճշտե՛ք, թե ի՛նչ պիտի կրի յուրաքանչյուրը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ