Եթե մեկն իր հարևանին ի պահ տա էշ կամ եզ կամ ոչխար կամ որևէ այլ անասուն, և այդ անասունը սատկի կամ վնասվածք ստանա կամ հափշտակվի, և տեսնող չլինի,
ԵԼՔ 22:11 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ այն ժամանակ երկուսի միջև Տիրոջը տրված երդումը թող լինի որպես վկայություն իր հարևանի ստացվածքին ձեռք չդիպցնելու մասին, և անասունի տերը թող ընդունի այդ երդումը, և նա հատուցում չանի։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իսկ եթե ապացուցվի, որ յուրացրել է այն, ապրանքի տիրոջը թող հատուցի վնասը։ |
Եթե մեկն իր հարևանին ի պահ տա էշ կամ եզ կամ ոչխար կամ որևէ այլ անասուն, և այդ անասունը սատկի կամ վնասվածք ստանա կամ հափշտակվի, և տեսնող չլինի,
Եթե գողը չգտնվի, տան տերը թող տարվի դատավորների մոտ՝ հայտարարելու, որ ինքը իր ձեռքը չի դիպցրել իր հարևանի ստացվածքին։
Չլինի թե կշտանամ և քեզ ուրանամ և ասեմ. «Ո՞վ է Տերը». և չլինի թե աղքատանամ ու գողանամ և արատավորեմ իմ աստծու անունը։
«Եթե մի մարդ մեղանչի ու մեկի երդումի ձայնը լսի և վկա լինի, կամ տեսել է կամ գիտե, եթե չհայտնի, այդ ժամանակ իր հանցանքը կկրի։
կամ կորած մի բան գտնի և ուրանա՝ սուտ երդում տալով, բոլոր այս բաներից մեկնումեկի մեջ, որ մարդ կարող է անել՝ մեղք գործելով դրանցով,
Հիրավի մարդիկ իրենցից ավելի մեծով են երդվում, և նրանց երդումը վերջ է դնում ամեն հակառակության և հավաստիացնում։