Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԼՔ 22:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

11 Իսկ եթե ապացուցվի, որ յուրացրել է այն, ապրանքի տիրոջը թող հատուցի վնասը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

11 այն ժամանակ երկուսի միջև Տիրոջը տրված երդումը թող լինի որպես վկայություն իր հարևանի ստացվածքին ձեռք չդիպցնելու մասին, և անասունի տերը թող ընդունի այդ երդումը, և նա հատուցում չանի։

Տես գլուխը Պատճենել




ԵԼՔ 22:11
10 Խաչաձեւ Հղումներ  

Արդարև, մարդիկ երդվում են նրանով, ով մեծ է իրենցից, և նրանց մեջ եղած ամեն հակառակության վերջնական վճիռը երդումն է։


Չլինի թե հարստանամ և ստեմ ու ասեմ. «Ո՞վ է ինձ տեսնում». կամ աղքատանամ ու գողանամ և երդվեմ իմ Աստծով։


Քահանան կտավե պատմուճան թող հագնի և կտավե անդրավարտիք՝ իր մարմնի վրա։ Կրակով այրված ողջակեզի մոխիրը թող հավաքի զոհասեղանի վրայից ու դնի զոհասեղանի մոտ։


«Եթե մեկը մեղանչի, երբ հրավիրվի երդումով վկայություն տալու մի բանի մասին, որ տեսել է կամ տեղյակ է, և չհայտնի, մեղքի տակ կընկնի։


«Ականջ մի՛ դիր սուտ լուրերին։ Մի՛ գործակցիր անիրավի հետ՝ սուտ վկայելով։


Արջառի ու էշի, ոչխարի ու հագուստի և ամեն տեսակ բաների կորուստներին վերաբերող և վեճ հարուցող խնդիրների իսկությունը պարզելու նպատակով երկու կողմերը թող կանգնեն Աստծու դատաստանի առաջ։ Նրանցից ում Աստված մեղավոր ճանաչի, նա կրկնակին թող հատուցի մյուսին։


ապա երկուսի միջև թող Աստծուն տրված երդումը որպես վկայություն լինի։ Նա, ում մոտ անասունը պահ է տրված եղել, եթե երդվի, որ երբեք նենգ մտադրություն չի ունեցել մյուսի տված ավանդի նկատմամբ, ապա տերը թող բավարարվի դրանով, իսկ պահողը թող չտուգանվի։


Իսկ եթե պահ տրված անասունին մի գազան է հոշոտել, որպես ապացույց նա թող բերի անասունի լեշը և վնասը չհատուցի։


Զգուշացի՛ր թագավորի բերանից և մի՛ շտապիր Աստծուն երդում տալիս։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ