Մի՛ պատմեք Գեթում, Ավետիս մի՛ տվեք Ասկաղոնի ճանապարհներին. Չլինի թե փղշտացիների աղջիկներն ուրախանան, Չլինի թե հրճվեն անթլփատների աղջիկները։
ԵԼՔ 15:21 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Մարիամը երգեց նրանց. «Օրհներգե՛ք Տիրոջը, որովհետև փառքով է փառավորված. Ձիուն ու ձիավորին ծովը գցեց»։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Առջևից գնում էր Մարիամն ու ասում. «Օրհնենք Տիրոջը, քանզի նա փառքով է փառավորված. երիվարներն ու հեծյալներին ծովը գցեց»։ |
Մի՛ պատմեք Գեթում, Ավետիս մի՛ տվեք Ասկաղոնի ճանապարհներին. Չլինի թե փղշտացիների աղջիկներն ուրախանան, Չլինի թե հրճվեն անթլփատների աղջիկները։
Եվ երբ փող հնչեցնողներն ու երգողները, Տիրոջն օրհնելու և գովերգելու համար միաբերան իրենց ձայնը բարձրացնելով, փողերի, ծնծղաների և նվագարանների նվագակցությամբ սկսեցին օրհնել Տիրոջը՝ ասելով. «Քանզի բարի է նա, քանզի հավիտյան է նրա ողորմածությունը», այն ժամանակ Տիրոջ տունը լցվեց ամպով,
Այդ ժամանակ Մովսեսն ու Իսրայելի որդիները այս երգը երգեցին Տիրոջը՝ ասելով. «Օրհներգում եմ Տիրոջը, որովհետև փառքով է փառավորված. Ձիուն ու ձիավորին ծովը գցեց։
Փարավոնի կառքերն ու նրա զորքերը ծովը գցեց. Նրա ընտիր կառամարտիկներն ընկղմվեցին Կարմիր ծովում։
Եվ մի նոր երգ էին երգում գահի առաջ, չորս կենդանիների առաջ ու երեցների առաջ, և ոչ ոք այդ երգը չէր կարող սովորել, բացի հարյուր քառասունչորս հազարից, որոնք երկրից գնվեցին։
Եվ երգում էին Աստծու ծառա Մովսեսի երգն ու Գառան երգը՝ ասելով. «Մեծ ու զարմանալի են քո գործերը, Տե՛ր Աստված Ամենակալ (Սաղ. 86.10), արդար ու ճշմարիտ են քո ճանապարհները, ո՛վ ազգերի Թագավոր։
Եվ նոր երգ էին երգում ու ասում. «Արժանի ես այդ գիրքը վերցնելու և դրա կնիքները բացելու, որովհետև մորթվեցիր ու քո արյունով մեզ գնեցիր Աստծու համար բոլոր ցեղերից ու լեզուներից, ժողովուրդներից ու ազգերից։
Լսե՜ք, թագավորնե՛ր, Ակա՛նջ դրեք, իշխաննե՛ր, Ես երգում եմ Տիրոջը. Գովերգում եմ Իսրայելի Տեր Աստծուն։
Երբ զորքը վերադառնում էր, Դավիթն էլ վերադառնում էր փղշտացուն սպանելուց, Իսրայելի բոլոր քաղաքներից դուրս էին գալիս կանայք՝ երգելով ու պարելով Սավուղ թագավորին դիմավորելու թմբուկներով, ցնծությամբ ու ծնծղաներով։
Եվ պարող կանայք բացականչելով երգում էին և ասում. «Սավուղը զարկեց իր հազարավորներին, Դավիթը՝ իր բյուրավորներին»։