Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԵԶՐԱՍ 8:35 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Գերությունից վերադարձած գերիները Իսրայելի Աստծուն ողջակեզներ մատուցեցին. ամբողջ Իսրայելի համար՝ տասներկու արջառ, իննսունվեց խոյ, յոթանասունյոթ գառ, մեղքի պատարագի համար՝ տասներկու նոխազ. այս բոլորը՝ Տիրոջ համար ողջակեզ։

Տես գլուխը

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Այն ժամանակ պանդխտության որդիները, որ վերադարձել էին գերությունից, Տիրոջը՝ Իսրայելի Աստծուն, ողջակեզներ մատուցեցին. տասներկու զվարակ՝ ողջ Իսրայելի համար, իննսունվեց խոյ, յոթանասունյոթ գառ և տասներկու այծ՝ մեղքերի համար։ Այս բոլորը ողջակեզ մատուցեցին Տիրոջը՝ Աստծուն։

Տես գլուխը



ԵԶՐԱՍ 8:35
9 Խաչաձեւ Հղումներ  

Եվ սրանք են Հուդայի գավառացիները, որոնք վերադարձան գերությունից, որոնց Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը Բաբելոն էր տարել, և որոնք հետ դարձան Երուսաղեմ և Հուդա՝ ամեն մարդ իր քաղաքը։


Եվ Աստծու տան նավակատիքի համար զոհեցին հարյուր արջառ, երկու հարյուր խոյ, չորս հարյուր գառ և ամբողջ Իսրայելի համար, իբրև մեղքի պատարագ, Իսրայելի ցեղերի թվով՝ այծերից տասներկու նոխազ։


Ամեն բան՝ թվով և կշիռով, և ամեն ինչի կշիռը գրվեց այդ ժամանակ։


մեկ զվարակ, մեկ խոյ, մեկ տարեկան գառ ողջակեզի համար,