Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԶՐԱՍ 8:35 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

35 Այն ժամանակ պանդխտության որդիները, որ վերադարձել էին գերությունից, Տիրոջը՝ Իսրայելի Աստծուն, ողջակեզներ մատուցեցին. տասներկու զվարակ՝ ողջ Իսրայելի համար, իննսունվեց խոյ, յոթանասունյոթ գառ և տասներկու այծ՝ մեղքերի համար։ Այս բոլորը ողջակեզ մատուցեցին Տիրոջը՝ Աստծուն։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

35 Գերությունից վերադարձած գերիները Իսրայելի Աստծուն ողջակեզներ մատուցեցին. ամբողջ Իսրայելի համար՝ տասներկու արջառ, իննսունվեց խոյ, յոթանասունյոթ գառ, մեղքի պատարագի համար՝ տասներկու նոխազ. այս բոլորը՝ Տիրոջ համար ողջակեզ։

Տես գլուխը Պատճենել




ԵԶՐԱՍ 8:35
9 Խաչաձեւ Հղումներ  

Նրանք Տիրոջ տան նավակատիքին զոհ մատուցեցին հարյուր զվարակ, երկու հարյուր խոյ, չորս հարյուր գառ, ինչպես նաև ողջ Իսրայելի մեղքերի համար, Իսրայելի ցեղերի թվին համապատասխան՝ տասներկու ուլ։


Իսրայելի որդիները՝ ըստ յուրաքանչյուր վայրի, որ վերադարձան Բաբելոնի գերությունից, ուր նրանց գերեվարել էր բաբելացիների Նաբուքոդոնոսոր թագավորը, և որոնց Կյուրոսը Բաբելոնից արձակեց դեպի Երուսաղեմ և Հուդայի երկիր՝ յուրաքանչյուրին իր քաղաքը, սրանք են.


իբրև ողջակեզի զոհ՝ մի զվարակ, մի խոյ, մեկ տարեկան մի գառ,


Ամեն ինչ թվով և հաշվով էր, և ամեն ինչի կշիռն ամբողջությամբ արձանագրվեց։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ