ԵԶՐԱՍ 8:36 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ36 Եվ թագավորի հրամանագրերը տվեցին թագավորի կուսակալներին և Գետի այն կողմի իշխաններին, իսկ նրանք էլ օգնում էին ժողովրդին և Աստծու տանը։ Տես գլուխըՆոր Էջմիածին Աստվածաշունչ36 Նրանք թագավորի հրովարտակը տվեցին Եփրատ գետի այն կողմերի իշխաններին, որոնք պատվեցին ժողովրդին և Աստծու տաճարը։ Տես գլուխը |
Առաջին ամսի տասներեքերորդ օրը կանչվեցին թագավորի գրագիրները, և գրվեց ամբողջովին այնպես, ինչպես որ Համանը պատվիրեց. թագավորի նախարարներին և բոլոր գավառների վրա եղող կուսակալներին, յուրաքանչյուր գավառի և յուրաքանչյուր ազգի իշխաններին՝ իրենց գրով և յուրաքանչյուր ազգի՝ իր լեզվով։ Ասուերոս թագավորի անունով հրովարտակ գրվեց և կնքվեց թագավորի մատանիով։