«Այսպես է ասում պարսից Կյուրոս թագավորը. “Երկրի բոլոր թագավորություններն ինձ է տվել երկնքի Աստվածը՝ Տերը, և նա ինձ պատվիրեց, որ Հուդա երկրի Երուսաղեմ քաղաքում իր համար մի տուն շինեմ։
ԵԶՐԱՍ 5:15 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ նրան ասաց. "Վերցրո՛ւ այս անոթները և գնա՛, տա՛ր դրանք Երուսաղեմի տաճարը, և թող Աստծու տունը շինվի իր տեղում"։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ և ասաց նրան. “Այս ողջ սպասքը և հարստությունը վերցրո՛ւ և գնա՛ Երուսաղեմ՝ Տիրոջ տունը, որ այնտեղ է, և այդ հարստությունը տա՛ր և դի՛ր իր տեղը”։ |
«Այսպես է ասում պարսից Կյուրոս թագավորը. “Երկրի բոլոր թագավորություններն ինձ է տվել երկնքի Աստվածը՝ Տերը, և նա ինձ պատվիրեց, որ Հուդա երկրի Երուսաղեմ քաղաքում իր համար մի տուն շինեմ։
Եվ սեղանը վերականգնեցին իր տեղում, որովհետև վախենում էին այն երկրների ժողովուրդներից, և նրա վրա Տիրոջը ողջակեզներ մատուցեցին՝ առավոտյան և երեկոյան ողջակեզները։
Նաև Աստծու տան ոսկե և արծաթե անոթները, որ Նաբուգոդոնոսորը հանել էր Երուսաղեմի տաճարից և դրանք տարել Բաբելոնի տաճարը, որոնք Կյուրոս թագավորը հանեց Բաբելոնի տաճարից և տվեց Սասբասար անունով մարդուն, որին նախարար նշանակեց։
Այդ ժամանակ այս Սասբասարը եկավ և Երուսաղեմում եղող Աստծու տան հիմքը գցեց, և այդ ժամանակից մինչև հիմա կառուցվում է և չի ավարտվել”։
Կյուրոս թագավորի առաջին տարում Կյուրոս թագավորը հրաման տվեց Երուսաղեմում եղող Աստծու տան մասին. “Այդ տունը թող շինվի իբրև մի տեղ, որտեղ զոհեր են մատուցում, և թող նրա հիմքերը հաստատվեն. նրա բարձրությունը՝ վաթսուն կանգուն, նրա լայնությունը՝ վաթսուն կանգուն.