Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԶՐԱՍ 5:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

15 և ասաց նրան. “Այս ողջ սպասքը և հարստությունը վերցրո՛ւ և գնա՛ Երուսաղեմ՝ Տիրոջ տունը, որ այնտեղ է, և այդ հարստությունը տա՛ր և դի՛ր իր տեղը”։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

15 Եվ նրան ասաց. "Վերցրո՛ւ այս անոթները և գնա՛, տա՛ր դրանք Երուսաղեմի տաճարը, և թող Աստծու տունը շինվի իր տեղում"։

Տես գլուխը Պատճենել




ԵԶՐԱՍ 5:15
5 Խաչաձեւ Հղումներ  

«Այսպես է ասում պարսից Կյուրոս թագավորը. Տերը՝ երկնքի Աստվածն ինձ տվեց երկրի բոլոր թագավորությունները. նա հրամայեց ինձ իր համար տաճար կառուցել Հուդայի երկրի Երուսաղեմ քաղաքում։


Նրանք զոհասեղանը պատրաստեցին իր նախկին տեղում, թեև անհանգստանում էին երկրի ազգերից։ Դրա վրա ողջակեզներ մատուցեցին Տիրոջը՝ իրենց Աստծուն, մեկը՝ առավոտյան, իսկ մյուսը՝ երեկոյան։


Եվ այս տան արծաթեղեն ու ոսկեղեն սպասքը, որ Նաբուքոդոնոսորը, Երուսաղեմից վերցնելով, տարել էր իր աստվածների տունը, Կյուրոս թագավորը, վերցնելով արքունի տաճարից, տվեց Սամանասար գանձապահին


Այն ժամանակ Սամանասարը եկավ և Տիրոջ՝ Աստծու տաճարի հիմքը գցեց Երուսաղեմում. այն օրվանից շինում ենք, ու դեռ չի ավարտվել”։


«Կյուրոսի առաջին տարում Կյուրոս թագավորը հրաման տվեց Երուսաղեմում գտնվող Տիրոջ տան վերաբերյալ և պատվիրեց, որ շինվի Տիրոջ տաճարը և այն վայրը, որտեղ զոհեր են մատուցում Տիրոջը։ Հրամայեց, որ դրա և՛ բարձրության, և՛ լայնության չափը վաթսուն կանգուն լինի,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ