Ոսկե և արծաթե բոլոր անոթները հինգ հազար չորս հարյուրն էին։ Սասբասարը բոլորն իր հետ վերցրեց գերիներին Բաբելոնից Երուսաղեմ տանելիս։
ԵԶՐԱՍ 2:2 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նրանք եկան Զորաբաբելի, Հեսուի, Նեեմիայի, Սարայիայի, Հռեեղիայի, Մուրթքեի, Բաղասանի, Մասփարի, Բագուեի, Հռեումի, Բաանայի հետ։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Զորաբաբելի հետ վերադարձան Հեսուն, Նեեմիան, Սարեասը, Հռեիլիասը, Մարդոքեոսը, Բալասանը, Մասփարը, Բագուարը, Հռեումը և Բաանան։ Այս է Իսրայելի որդիների մարդահաշիվը. |
Ոսկե և արծաթե բոլոր անոթները հինգ հազար չորս հարյուրն էին։ Սասբասարը բոլորն իր հետ վերցրեց գերիներին Բաբելոնից Երուսաղեմ տանելիս։
Եվ պարսից Կյուրոս թագավորը դրանք դուրս հանեց Միթրիդատ գանձապետի ձեռքով, հաշվեց դրանք և հանձնեց Հուդայի իշխան Սասբասարին։
Եվ սրանք են Հուդայի գավառացիները, որոնք վերադարձան գերությունից, որոնց Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը Բաբելոն էր տարել, և որոնք հետ դարձան Երուսաղեմ և Հուդա՝ ամեն մարդ իր քաղաքը։
Ահա Իսրայելի ժողովրդի մարդկանց թիվը. Փարոսի որդիները՝ երկու հազար հարյուր յոթանասուներկու.
Այն ժամանակ վեր կացավ Հովսեդեկի որդի Հեսուն, և նրա քահանա եղբայրները, Սաղաթիելի որդի Զորաբաբելն ու նրա եղբայրները և շինեցին Իսրայելի Աստծու սեղանը՝ նրա վրա ողջակեզներ մատուցելու համար, ինչպես որ գրված է Աստծու մարդու՝ Մովսեսի գրքում։
Եվ Զորաբաբելը, Հեսուն և Իսրայելի մյուս տոհմապետներն ասացին նրանց. «Ձեզ և մեզ վայել չէ միասին կառուցել մեր Աստծու տունը. մենք պետք է մենակ շինենք Իսրայելի Տեր Աստծու համար, ինչպես որ մեզ պատվիրել է պարսից արքան՝ Կյուրոս թագավորը»։
Այսպես Հռեում խորհրդապետը և Սամսա ատենադպիրը Երուսաղեմի դեմ Արտաշես թագավորին մի նամակ գրեցին։
Այդ ժամանակ Սաղաթիելի որդի Զորաբաբելը և Հովսեդեկի որդի Հեսուն վեր կացան և սկսեցին շինել Երուսաղեմում եղող Աստծու տունը, և Աստծու մարգարեները նրանց հետ էին և օգնում էին նրանց։
Սրանք են նրանց տոհմապետները և նրանց ազգաբանությունը, որ Բաբելոնի Արտաշես թագավորի թագավորության ժամանակ ինձ հետ վերադարձան։
Եվ ամբողջ Իսրայելը Զորաբաբելի օրերին և Նեեմիայի օրերին տալիս էր երգիչների և դռնապանների ամեն օրվա բաժինները. սուրբ բաները տալիս էին ղևտացիներին, իսկ ղևտացիներն էլ սուրբ բաները տալիս էին Ահարոնի որդիներին։
և եկան Զորաբաբելի, Հեսուի, Նեեմիայի, Ազարիայի, Ռաամիայի, Նաեմանիի, Մուրթքեի, Բաղասանի, Մասփարաթի, Բագուեի, Նավումի և Բաանայի հետ։ Այս է Իսրայելի ժողովրդի մարդկանց թիվը.
Դարեհ թագավորի երկրորդ տարում՝ վեցերորդ ամսվա ամսի մեկին, Անգե մարգարեի միջոցով Տիրոջ խոսքը հասավ Հուդայի կառավարիչ՝ Սաղաթիելի որդի Զորաբաբելին և Հովսեդեկ քահանայապետի որդի
Այն ժամանակ Սաղաթիելի որդի Զորաբաբելը և Հովսեդեկի որդի Հեսու քահանայապետը և ժողովրդի ամբողջ մնացորդը հնազանդվեցին Տիրոջ՝ իրենց Աստծու ձայնին և Անգե մարգարեի խոսքերին, որովհետև Տերը՝ իրենց Աստվածն էր նրան ուղարկել։ Եվ ժողովուրդը վախեցավ Տիրոջից։
Եվ Տերն արթնացրեց Սաղաթիելի որդի Զորաբաբելի հոգին և Հովսեդեկի որդի Հեսու քահանայապետի հոգին և ժողովրդի ամբողջ մնացորդի հոգին, ու գնացին ու աշխատեցին իրենց Աստծու՝ Զորքերի Տիրոջ Տան վրա
«Հուդայի կառավարիչ՝ Սաղաթիելի որդի Զորաբաբելին ու Հովսեդեկի որդի Հեսու քահանայապետին և ամբողջ մնացորդ ժողովրդին ասա՛.
«Սակայն հիմա զորացի՛ր, ո՛վ Զորաբաբել,- ասում է Տերը,- և զորացի՛ր, ո՛վ Հովսեդեկ քահանայապետի որդի Հեսու։ Եվ զորացի՛ր, երկրի ո՛ղջ ժողովուրդ,- ասում է Տերը,- և աշխատե՛ք, որովհետև ես ձեզ հետ եմ»,- ասում է Զորքերի Տերը։
Ապա ինձ ցույց տվեց քահանայապետ Հեսուին, որ կանգնել էր Տիրոջ հրեշտակի առաջ, իսկ սատանան կանգնել էր նրա աջ կողմում՝ նրան ընդդիմանալու համար։