Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԶՐԱՍ 4:8 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

8 Այսպես Հռեում խորհրդապետը և Սամսա ատենադպիրը Երուսաղեմի դեմ Արտաշես թագավորին մի նամակ գրեցին։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

8 Հռեում կառավարիչը։ Եվ այս են այն նամակի խոսքերը, որ ուղարկեցին նրանք Արտաշես թագավորին. «Քո ծառաները, որ բնակվում ենք գետի այս կողմը,

Տես գլուխը Պատճենել




ԵԶՐԱՍ 4:8
6 Խաչաձեւ Հղումներ  

Սուան ատենադպիրն էր, Սադովկը և Աբիաթարը քահանաներ էին,


և Աքիտովբի որդի Սադովկը և Աբիաթարի որդի Աքիմելեքը քահանաներ էին, և Սարայիան ատենադպիր էր,


Եվ կանչեցին թագավորին. և նրանց մոտ եկան Քեղկեայի որդի Եղիակիմը՝ պալատի հազարապետը, Սեբնա ատենադպիրը և դիվանադպիր Ասափի որդի Հովաքը։


Թագավորը պատգամ ուղարկեց Հռեում խորհրդապետին և Սամսա ատենադպրին ու նրանց մյուս ընկերներին, որ բնակվում էին Սամարիայում, և մնացածներին, որ Գետի այն կողմում էին.


Արտաշեսի օրոք Բեսեղամը, Միթրիդատը, Տաբեելը և մյուս ընկերները գրեցին պարսից Արտաշես թագավորին. նամակն ասորերեն, և մեկնությունն էլ ասորերեն էր։


Այն ժամանակ նամակն ուղարկեցին Հռեում խորհրդապետը և Սամսա ատենադպիրը և նրանց մյուս ընկերները՝ դինացիները, ափարսաթաքացիները, տարփաղեցիները, ափերսացիները, արքուեցիները, բաբելոնացիները, շուշանացիները, դավեցիները, եղամացիները։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ