Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԵԶԵԿԻԵԼ 31:15 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Այսպես է ասում Տեր Աստված. «Նրա՝ մեռելների աշխարհն իջած օրը սգալ տվեցի, նրա պատճառով անդունդը ծածկեցի, արգելեցի նրա գետերը, և հորդառատ ջրերն արգելափակվեցին. նրա համար Լիբանանը սուգ արեց, և դաշտի բոլոր ծառերը թառամեցին նրա պատճառով։

Տես գլուխը

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Տերը՝ Աստված, այսպես է ասում. «Այն օրը, երբ նա գերեզման իջավ, խորքային ջրերը նրա վրա սգացին։ Խափանեցի նրա գետերը, խցանեցի հորդ ջրերը։ Նրա վրա Լիբանանը տխրեց. դաշտի բոլոր ծառերը նրա պատճառով լքված մնացին։

Տես գլուխը



ԵԶԵԿԻԵԼ 31:15
8 Խաչաձեւ Հղումներ  

Ո՜վ Գեղբուեի սարեր, Թող ձեզ վրա ո՛չ ցող և ո՛չ անձրև լինի, Ո՛չ էլ երախայրիքի ընծաների անդաստաններ, Քանզի այնտեղ անպատվվեց զորավորների վահանը, Սավուղի վահանը՝ իբրև թե յուղով չօծված։


Այն ժամանակ ծովի բոլոր իշխանները պիտի իջնեն իրենց գահերից և հանեն իրենց պատմուճանները, իրենց ասեղնագործված հագուստներից պիտի մերկանան, սոսկում պիտի հագնեն, գետնի վրա պիտի նստեն և ամեն վայրկյան պիտի դողան ու ապշեն քեզ վրա։


Հիմա քո կործանման օրը ծովեզերքը պիտի դողա, և ծովում եղող ծովեզրերը պիտի ապշեն քո անկումից”»։


Եվ քեզ հանգցնելիս երկինքը պիտի ծածկեմ և խավարեցնեմ նրա աստղերը, արեգակն ամպով պիտի ծածկեմ, և լուսինն իր լույսը չպիտի ճառագայթի։


Եվ Տիրոջն ընդունելի կլինի Հուդայի և Երուսաղեմի ընծան, ինչպես վաղեմի օրերին և նախկին տարիներին։