Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 1:21 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

21 Ո՜վ Գեղբուեի սարեր, Թող ձեզ վրա ո՛չ ցող և ո՛չ անձրև լինի, Ո՛չ էլ երախայրիքի ընծաների անդաստաններ, Քանզի այնտեղ անպատվվեց զորավորների վահանը, Սավուղի վահանը՝ իբրև թե յուղով չօծված։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

21 Ո՜վ Գեղբուայի լեռներ, թող ձեզ վրա ցող չիջնի, անձրև չգա ձեզ վրա, և ոչ էլ պտղատու այգիներ լինեն։ Քանզի այստեղ է, որ անպիտան գտնվեցին հզորների վահանները և Սավուղի վահանը, կարծես չէին օծվել յուղով։

Տես գլուխը Պատճենել




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 1:21
14 Խաչաձեւ Հղումներ  

Եվ փղշտացիները պատերազմում էին Իսրայելի դեմ, և իսրայելացի մարդիկ փախան փղշտացիների առաջ և սպանված ընկան Գեղբուե սարի վրա։


Սեղան են պատրաստում, դետը հսկում է. ուտում են, խմում են։ Վե՛ր կացեք, ո՛վ իշխանավորներ, յուղեցե՛ք վահանները,


Եվ Սամուելը վերցրեց յուղի շիշը և լցրեց նրա գլխին, համբուրեց նրան ու ասաց. «Ահա Տերը քեզ իշխան օծեց իր ժառանգության վրա։


Ո՜վ գիտե, գուցե դարձյալ զղջա և իր ետևից օրհնություն թողնի, հացի ընծա և հեղման գինի Տիրոջ՝ ձեր Աստծու համար։


Հացի ընծան և հեղման գինին կտրվել են Տիրոջ տնից, սուգ են անում Տիրոջ ծառաները՝ քահանաները։


Այսպես է ասում Տեր Աստված. «Նրա՝ մեռելների աշխարհն իջած օրը սգալ տվեցի, նրա պատճառով անդունդը ծածկեցի, արգելեցի նրա գետերը, և հորդառատ ջրերն արգելափակվեցին. նրա համար Լիբանանը սուգ արեց, և դաշտի բոլոր ծառերը թառամեցին նրա պատճառով։


Խոպան եմ թողնելու այն. չպիտի էտվի, չպիտի բրվի, և ցախ ու փուշ պիտի բուսնի նրա մեջ։ Ամպերին հրամայելու եմ, որ նրա վրա անձրև չթափեն,


Հետևյալ օրը փղշտացիները եկան մեռելներին մերկացնելու և գտան Սավուղին ու նրա որդիներին՝ ընկած Գեղբուեի լեռան վրա։


Փղշտացիները պատերազմեցին Իսրայելի դեմ. Իսրայելի մարդիկ փախան փղշտացիների առջևից և սպանված ընկան Գեղբուեի լեռան վրա։


- Անիծե՛ք Մարովզը,- ասաց Տիրոջ հրեշտակը,- Նրա բնակիչներին անիծե՛ք սաստիկ, Քանզի Տիրոջ օգնությանը չեկան, Տիրոջ օգնությանը՝ զորավորների դեմ։


Պարանոցդ Դավթի աշտարակի նման՝ շինված զինարանի համար, ուր հազար ասպար կա կախված, բոլորն էլ զորավորների վահաններ։


Եվ հետևյալ օրը, երբ փղշտացիները եկան սպանվածներին կողոպտելու, գտան Սավուղին և նրա երեք որդիներին՝ ընկած Գեղբուե սարի վրա։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ