ԵԶԵԿԻԵԼ 31:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ15 Տերը՝ Աստված, այսպես է ասում. «Այն օրը, երբ նա գերեզման իջավ, խորքային ջրերը նրա վրա սգացին։ Խափանեցի նրա գետերը, խցանեցի հորդ ջրերը։ Նրա վրա Լիբանանը տխրեց. դաշտի բոլոր ծառերը նրա պատճառով լքված մնացին։ Տես գլուխըՆոր վերանայված Արարատ Աստվածաշունչ15 Այսպես է ասում Տեր Աստված. «Նրա՝ մեռելների աշխարհն իջած օրը սգալ տվեցի, նրա պատճառով անդունդը ծածկեցի, արգելեցի նրա գետերը, և հորդառատ ջրերն արգելափակվեցին. նրա համար Լիբանանը սուգ արեց, և դաշտի բոլոր ծառերը թառամեցին նրա պատճառով։ Տես գլուխը |