ԵԶԵԿԻԵԼ 27:7 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եգիպտոսի երփներանգ կտորից էր քո առագաստը, որ դրոշ էր քեզ համար. Եղիսայի ծովեզրից էր քո կապուտակ և ծիրանագույն ծածկոցը։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եգիպտոսի գույնզգույն թելերով բեհեզը քեզ համար որպես անկողնու ծածկոց է գործվել՝ շուրջդ փառք հյուսելու, իսկ ելիմացիների կղզիների ծիրանի ու կապուտակ հանդերձանքն էլ քեզ համար պաճուճանքի զարդ է եղել։ |
Եվ Սողոմոնի համար ձիերը բերում էին Եգիպտոսից և Կուայից. թագավորի վաճառականների կարավանը ձիերը երամակով էր ծախու առնում։
Տափակ ծեծված արծաթը Թարսիսից, իսկ ոսկին Ուփազից է բերվում. վարպետի և ոսկերչի ձեռքի գործ են. կապուտակ և ծիրանի է նրանց զգեստը, բոլորը վարպետների գործ են։
Քեզ ասեղնագործ հագուստ հագցրի, կոշիկներդ ընտիր կաշվից դարձրի, ընտիր կտավով փաթաթեցի քեզ ու մետաքսով ծածկեցի քեզ։