4 կապույտ, ծիրանագույն, կրկնակի կարմիր, բարակ կտավ և այծի մազ,
4 կապույտ, ծիրանագույն և վառ կարմիր մանվածքներ, նրբահյուս բեհեզ, այծի մազ,
Նրան տրվեց, որ հագնի սպիտակ, մաքուր և լուսափայլ բեհեզ», որովհետև բեհեզը սրբերի արդարությունն է։
Քեզ ասեղնագործ հագուստ հագցրի, կոշիկներդ ընտիր կաշվից դարձրի, ընտիր կտավով փաթաթեցի քեզ ու մետաքսով ծածկեցի քեզ։
Եվ փարավոնն իր մատից հանեց մատանին և անցկացրեց Հովսեփի մատին, բեհեզյա զգեստներ հագցրեց նրան ու նրա պարանոցին ոսկե մանյակ դրեց։
Սրանք են այն ընծաները, որ պիտի վերցնեք նրանցից. ոսկի, արծաթ և պղինձ,
կարմիր ներկված խոյի մորթիներ, թեհաշի մորթիներ և սատիմի փայտեր,
Նրանք թող վերցնեն ոսկի, կապույտ, ծիրանի, կարմիր ու բարակ կտավ
և պատրաստեն եփուդը ոսկի թելից, կապույտ, ծիրանի, կարմիր ու մանած նուրբ կտավից. վարպետի գործ։
Եգիպտոսի երփներանգ կտորից էր քո առագաստը, որ դրոշ էր քեզ համար. Եղիսայի ծովեզրից էր քո կապուտակ և ծիրանագույն ծածկոցը։