ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 4:17 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Սիսարան ոտքով փախավ, գնաց դեպի կենեցի Քաբերի կնոջ՝ Հայելի վրանը, որովհետև Հասորի Հաբին թագավորի և կենեցի Քաբերի տան միջև խաղաղություն կար։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Սիսարան հետիոտն փախավ գնաց կինեցի Քաբերի կնոջ՝ Հայելի վրանը, որովհետև Ասովրի արքա Հաբինի և կինեցի Քաբերի տան միջև խաղաղություն էր կնքված։ |
Բարակը հետապնդեց կառքերին ու բանակին մինչև Ազգերի Արիսոթը, և Սիսարայի ամբողջ բանակը սրի բերանով ընկավ, և մարդ չմնաց։
Հայելը դուրս եկավ Սիսարային դիմավորելու և նրան ասաց. «Տե՛ր իմ, դարձի՛ր, ինձ մո՛տ դարձիր, մի՛ վախեցիր»։ Եվ նա ետ դարձավ դեպի վրանը՝ նրա մոտ, և կինը նրան ծածկեց գորգով։
Օրհնյա՜լ լինի Հայելը կանանց մեջ, Կենեցի Քաբերի կինը, Օրհնյա՜լ լինի կանանցից վրանների մեջ։
Անաթի որդի Սամեգարի օրերին, Հայելի օրերին Դադարել էին ուղիները, Եվ ճանապարհները գնում էին խոտոր ուղիներով։