Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 21:12 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Եվ Գաղաադի Հաբիսի բնակիչների մեջ չորս հարյուր կույս աղջիկ գտան, որոնք այր մարդու հետ չէին պառկել և այր մարդու հետ չէին եղել, և նրանց բերեցին Սելովի բանակատեղին՝ Քանանի երկիր։

Տես գլուխը

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Եվ Գաղաադի երկրի Հաբիս բնակավայրի բնակիչների մեջ նրանք գտան չորս հարյուր կույս աղջիկ, որոնք տղամարդու հետ անկողնում չէին պառկել։ Նրանց բերեցին բանակատեղի՝ Սելով, որ Քանանի երկրում է։

Տես գլուխը



ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 21:12
8 Խաչաձեւ Հղումներ  

Մերժեց Սելովի բնակարանը՝ այն խորանը, որի մեջ բնակվում էր նա մարդկանց մեջ։


Գնացե՛ք իմ այն տեղը, որ Սելովում է, ուր նախապես իմ անունն էի բնակեցրել, և տեսե՛ք, թե ի՛նչ եմ արել նրան՝ իմ Իսրայել ժողովրդի չարության պատճառով”»։


Իսրայելի որդիների ամբողջ ժողովուրդը հավաքվեց Սելովում. այնտեղ կանգնեցրին ժողովի վրանը, և երկիրը նվաճվեց նրանց առաջ։


Եվ վեր կացան գնացին Բեթել. և Իսրայելի որդիներն Աստծուն հարցրին ու ասացին. «Բենիամինի դեմ պատերազմելու համար մեզնից ո՞վ պիտի լինի առաջինը»։ Եվ Տերն ասաց. «Հուդան լինի առաջինը»։


Իսրայելի որդիները գնացին վեր և Տիրոջ առաջ մինչև իրիկուն լաց եղան ու Տիրոջը հարցրին՝ ասելով. «Մեր եղբոր՝ Բենիամինի դեմ մեկ անգամ էլ գնա՞նք պատերազմելու համար»։ Եվ Տերն ասաց. «Գնացե՛ք նրա դեմ»։


Եվ այս է լինելու ձեր անելիքը, որ կոտորեք ամեն մի այր մարդու և տղամարդու անկողին ճանաչած ամեն մի կնոջ»։


Եվ ամբողջ ժողովուրդը մարդ ուղարկեց, խոսեցին Ռեմոնի վեմում եղած Բենիամինի որդիների հետ և նրանց խաղաղության հրավիրեցին։


Եվ ասացին. «Իսրայելի ցեղերից ո՞վ է, որ չի գնացել Տիրոջ առաջ՝ Մասփա»։ Եվ ահա Գաղաադի Հաբիսից ոչ մի մարդ չէր եկել բանակ և հավաքին։