Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 21:8 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

8 Եվ ասացին. «Իսրայելի ցեղերից ո՞վ է, որ չի գնացել Տիրոջ առաջ՝ Մասփա»։ Եվ ահա Գաղաադի Հաբիսից ոչ մի մարդ չէր եկել բանակ և հավաքին։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

8 Եվ ասացին. «Իսրայելի ցեղերից ո՞վ է, որ Տիրոջ առաջ չի եկել Մասեփա»։ Պարզվեց, որ Գաղաադի երկրի Հաբիս բնակավայրից ոչ ոք չէր եկել բանակատեղի՝ հավաքին։

Տես գլուխը Պատճենել




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 21:8
9 Խաչաձեւ Հղումներ  

Ի՞նչ անենք այս մնացածների համար, որ կանայք առնեն, որովհետև մենք Տիրոջ անունով երդվել ենք, որ մեր աղջիկներից նրանց կնության չտանք»։


Ստուգեցին ժողովրդին, և ահա նրանց մեջ Գաղաադի Հաբիսի բնակիչներից ոչ մի մարդ չգտնվեց։


Նա մի զույգ եզ վերցրեց և կտոր-կտոր արեց նրանց ու պատգամավորների միջոցով ուղարկեց Իսրայելի բոլոր սահմանները՝ ասելով. «Ով որ չգա Սավուղի ետևից և Սամուելի ետևից, այսպես կանեն նրա եզներին»։ Տիրոջ երկյուղն ընկավ ժողովրդի վրա, և բոլորը դուրս եկան մեկ մարդու նման։


Երբ Գաղաադում Հաբիսի բոլոր բնակիչները լսեցին այն ամենը, ինչ փղշտացիներն արել էին Սավուղին,


- Անիծե՛ք Մարովզը,- ասաց Տիրոջ հրեշտակը,- Նրա բնակիչներին անիծե՛ք սաստիկ, Քանզի Տիրոջ օգնությանը չեկան, Տիրոջ օգնությանը՝ զորավորների դեմ։


Եվ եկող պատգամավորներին ասացին. «Այսպե՛ս ասեք Գաղաադի Հաբիսի բնակիչներին. “Վաղը՝ արեգակը տաքանալիս, ազատություն է լինելու ձեզ համար”»։ Երբ պատգամավորներ գնացին ու ասացին Հաբիսի բնակիչներին, նրանք ուրախացան։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ