ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 20:39 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այն ժամանակ իսրայելացիները ցույց տվեցին, թե փախուստի են դիմում պատերազմի մեջ, և Բենիամինի որդիները սկսեցին ջարդել իսրայելացիներին և երեսունի չափ մարդ սպանեցին, որովհետև ասացին. «Անտարակույս, նրանք մեր առաջ կոտորվում են, ինչպես առաջին պատերազմում»։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այդ ազդանշանի վրա Իսրայելի մարդիկ պետք է հետ քաշվեին պատերազմից։ Բենիամինի ցեղի մարդիկ սկսեցին ջարդել Իսրայելի դարանակալներին, մոտ երեսուն վիրավոր մարդու կոտորեցին և ասացին, թե՝ «Կոտորվում են մեր առաջ այսօր, ինչպես նախորդ պատերազմում»։ |
Բենիամինի որդիներն ասացին. «Ահա նրանք մեր առաջ կոտորվում են առաջին անգամների պես»։ Եվ Իսրայելի որդիներն ասացին. «Փախչենք և նրանց քաղաքից դուրս հանենք դեպի ճանապարհները»։