Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՍԱՂՄՈՍՆԵՐ 78:9 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

9 Եփրեմի որդիները, որ զենք առած աղեղնավորներ էին, պատերազմի օրը ետ դարձան,

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

9 Օգնի՛ր մեզ, Աստվա՛ծ, փրկի՛չ մեր, քո անվան փառքի համար։

Տես գլուխը Պատճենել




ՍԱՂՄՈՍՆԵՐ 78:9
10 Խաչաձեւ Հղումներ  

Իրենց հայրերի պես ետ դարձան և նենգություն արեցին. ետ դարձան ծուռ աղեղի նման։


Եվ փղշտացիները պատերազմում էին Իսրայելի դեմ, և իսրայելացի մարդիկ փախան փղշտացիների առաջ և սպանված ընկան Գեղբուե սարի վրա։


Եվ երբ փղշտացիները պատերազմեցին, Իսրայելը հաղթվեց, և ամեն մարդ փախավ իր վրանը, և շատ մեծ կոտորած եղավ, և Իսրայելից երեսուն հազար հետևակ զորք ընկավ։


Այն ժամանակ իսրայելացիները ցույց տվեցին, թե փախուստի են դիմում պատերազմի մեջ, և Բենիամինի որդիները սկսեցին ջարդել իսրայելացիներին և երեսունի չափ մարդ սպանեցին, որովհետև ասացին. «Անտարակույս, նրանք մեր առաջ կոտորվում են, ինչպես առաջին պատերազմում»։


Եվ Աբեդի որդի Գաաղն ասաց. «Աբիմելեքն ո՞վ է, և Սյուքեմն ո՞վ է, որ մենք նրան ծառայենք. չէ՞ որ Հերո-Բաաղի տղան է, և Զեբուղը չէ՞ նրա փոխանորդը։ Դուք Սյուքեմի հոր՝ Եմորի մարդկանց ծառայությո՛ւն արեք. մենք ինչո՞ւ պիտի նրան ծառայենք։


Նրանք աղեղնավորներ էին, որոնք պարսատիկով քարեր էին նետում աջ ու ձախ ձեռքով և աղեղով նետեր էին արձակում։ Սրանք Բենիամինից սերած Սավուղի ազգականներից էին։


Նա էլ նրան ասաց. «Տե՛ր, ես պատրաստ եմ քեզ հետ բանտ ու նույնիսկ մահվան գնալու»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ