Եթե ասեն. «Մեզ հետ ե՛կ, արյան համար դարանամուտ լինենք, զուր տեղը թաքնվենք անմեղ մարդու դեմ.
ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 14:15 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Յոթերորդ օրը Սամփսոնի կնոջն ասացին. «Մարդուդ խաբի՛ր, որ հանելուկը մեզ բացատրի, թե չէ գուցե քեզ էլ, քո հոր տունն էլ կրակով այրենք։ Մեզ կողոպտելու համար կանչեցիք, չէ՞»։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Չորրորդ օրը Սամփսոնի կնոջն ասացին. «Խաբի՛ր քո մարդուն, որ հանելուկը քեզ բացատրի, թե չէ քեզ և քո հոր տունը կայրենք։ Մեզ կողոպտելո՞ւ համար կանչեցիր այստեղ»։ |
Եթե ասեն. «Մեզ հետ ե՛կ, արյան համար դարանամուտ լինենք, զուր տեղը թաքնվենք անմեղ մարդու դեմ.
Որովհետև մի պոռնիկ կնոջ պատճառով աղքատանում են մինչև մի նկանակ հացի, իսկ շնացող ամուսնացած կինը պատվական հոգին կորսա։
Եփրեմի մարդիկ հավաքվեցին և դեպի հյուսիսային կողմն անցան. ու Հեփթայեին ասացին. «Ինչո՞ւ Ամմոնի որդիների դեմ գնացիր պատերազմելու և մեզ չկանչեցիր, որ քեզ հետ գնայինք. մենք քո տունը հիմա պիտի կրակով այրենք քեզ վրա»։
Եվ նրանց ասաց. «Ուտողից կերակուր դուրս եկավ, և հզորից անուշ ելավ»։ Եվ նրանք այս հանելուկը երեք օրում չկարողացան բացատրել։
Եվ փղշտացիներն ասացին. «Այս բանն ո՞վ արեց»։ Եվ ասացին. «Թամնացու փեսա Սամփսոնը, որովհետև նրա կնոջը նա վերցրեց և տվեց նրա ընկերոջը»։ Փղշտացիները վեր կացան և կնոջն ու նրա հորը կրակով այրեցին։
Փղշտացիների նախարարները գնացին այդ կնոջ մոտ և նրան ասացին. «Նրան խաբի՛ր և տե՛ս, թե ինչում է նրա մեծ զորությունը, թե ինչով կարող ենք նրան հաղթել, որպեսզի նրան հաղթենք և տկարացնենք, և մենք՝ ամեն մեկս, քեզ հազար հարյուր արծաթ կտանք»։