ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 1:19 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Տերը Հուդայի հետ էր, և նա տիրեց սարին, բայց չկարողացավ հալածել հովիտների բնակիչներին, որովհետև նրանք երկաթե կառքեր ունեին։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Տերը Հուդայի հետ էր, և նա ժառանգեց լեռնային շրրջաններ։ Հովիտների բնակիչների տարածքները, սակայն, չկարողացավ ժառանգել, որովհետև Ռեքաբը արգելք եղավ նրանց, և նրանք երկաթե կառքեր ունեին։ |
Բայց Տերը Հովսեփի հետ էր. ողորմություն ցույց տվեց նրան և բանտապետի առաջ շնորհ գտնել տվեց նրան։
Տերը նրա հետ էր, և ուր որ գնում էր, հաջողություն էր ունենում. նա ապստամբեց Ասորեստանի թագավորի դեմ և չհպատակվեց նրան։
Որ մինչև երկրի ծայրերը դադարեցնում է պատերազմները, փշրում է աղեղները, կոտրատում է նիզակները և կառքերն այրում կրակով։
Դարձա ու արեգակի տակ տեսա, որ մրցավազքը թեթևաշարժներինը չէ, ոչ էլ պատերազմը՝ հզորներինը, ոչ էլ հացը՝ իմաստուններինը, հարստությունն էլ ողջամիտներինը չէ, շնորհքն էլ գիտուններինը չէ, որովհետև ժամանակն ու դիպվածը բոլորին են պատահում։
Մի՛ վախեցիր, որովհետև ես քեզ հետ եմ, մի՛ զարհուրիր, որովհետև ես քո Աստվածն եմ։ Ես քեզ կզորացնեմ և կօգնեմ քեզ, նաև քեզ նեցուկ կլինեմ իմ արդար աջով։
Դրա համար Տերն ինքը ձեզ նշան կտա։ Ահա կույսը կհղիանա ու մի որդի կծնի և նրա անունն Էմմանուել կդնի։
Մի խորհո՛ւրդ խորհեք, բայց պիտի խափանվի, մի խո՛սք խոսեք, բայց չպիտի հաստատվի, որովհետև Աստված մեզ հետ է»։
«Ահա կույսը կհղիանա և որդի կծնի, և նրան կկոչեն Էմմանուել» (Ես. 7.14), որ նշանակում է «Աստված մեզ հետ»։
Ոչ մի մարդ չի կարողանա դեմ կանգնել քեզ քո կյանքի բոլոր օրերին։ Ինչպես Մովսեսի հետ էի, այդպես էլ քեզ հետ կլինեմ. չեմ լքի քեզ և անտես չեմ անի քեզ։
Ահա պատվիրում եմ քեզ, զորացի՛ր և քա՛ջ եղիր, մի՛ վախեցիր և մի՛ զարհուրիր, որովհետև քո Տեր Աստվածը քեզ հետ է ամեն տեղ, ուր էլ որ գնաս»։
Հիմա տո՛ւր ինձ այն լեռը, որի մասին Տերը խոսեց այն օրը, որովհետև դու այն օրը լսեցիր, որ այնտեղ կան ենակիմներ և մեծ ու պարսպապատ քաղաքներ. գուցե Տերն ինձ հետ լինի, և ես կհալածեմ նրանց, ինչպես որ Տերն ասել է»։
Ուստի Իսրայելի որդիները չեն կարող կանգնել իրենց թշնամիների առաջ. նրանք թիկունք կդարձնեն իրենց թշնամիների առաջ, որովհետև նզովք են դարձել. այլևս ձեր մեջ չեմ լինի, եթե դուք նզովվածը ձեր միջից չվերացնեք։
Սիսարան իր բոլոր կառքերը՝ ինը հարյուր երկաթե կառքերը, և իր հետ եղած ամբողջ զորքն Ազգերի Արիսոթից հավաքեց Կիսոնի հեղեղատում։
Եվ Իսրայելի որդիներն աղաղակեցին Տիրոջը, որովհետև նա ինը հարյուր երկաթե կառքեր ուներ և քսան տարի սաստիկ նեղեց Իսրայելի որդիներին։
Եվ Դավիթը գնում էր ամեն տեղ, ուր Սավուղն ուղարկում էր նրան, և նա խելամտությամբ էր վարվում. Սավուղը նրան ռազմի մարդկանց վրա նշանակեց, և դա հաճելի եղավ ամբողջ ժողովրդի և Սավուղի ծառաների համար էլ։