Գործք Առաքելոց 2:26 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Դրա համար իմ սիրտն ուրախացավ, լեզուս ցնծաց, մարմինս էլ հույսով պիտի ապրի։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ դրա համար իմ սիրտն ուրախացավ, լեզուս ցնծաց, մարմինս էլ պիտի ապրի հույսով։ |
Իմ կյանքը պիտի կշտանա, ինչպես ճարպով ու պարարտությամբ, և իմ բերանը պիտի օրհնի քեզ ուրախ շրթունքներով։
Իրապես Դավիթը Հիսուսի մասին է ասում. "Տիրոջն ամեն ժամ տեսնում էի իմ առաջ, որն իմ աջ կողմում է, որպեսզի չսասանվեմ։
Որովհետև իմ մարմինը գերեզմանում չես թողնի և թույլ չես տա, որ քո Սուրբը ապականություն տեսնի։