Գործք Առաքելոց 13:33 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ քանի որ Աստված այն իրագործեց մեր մեջ, որ նրանց որդիներն ենք, Հիսուսին հարություն տալով, ինչպես գրված է երկրորդ սաղմոսում. "Դու իմ Որդին ես, ես այսօր ծնեցի քեզ" (Սաղ. 2.7)։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Քանզի Աստված նույնը կատարեց մեզ՝ նրանց որդիների համար՝ հարություն տալով Հիսուսին, ինչպես գրված է երկրորդ Սաղմոսում. “Դու իմ Որդին ես, և ես այսօր ծնեցի քեզ” (Սաղ. 2.7)։ |
Իսկ երբ նա մեռելներից հարություն առավ, նրա աշակերտները հիշեցին, որ սրա մասին էր խոսում, և հավատացին Սուրբ Գրքին և Հիսուսի ասած խոսքին։
Եվ որ մեռելներից նրան հարություն տվեց ու այլևս ապականության չի դառնալու, այսպես ասաց. "Ձեզ պիտի տամ այն սրբությունները, որ խոստացա Դավթին" (Ես. 55.3)։
Նրան Աստված հարություն տվեց՝ մահվան կապանքները քանդելով, քանի որ անհնար էր, որ մահն իշխեր նրան։
Նույն կերպ էլ Քրիստոսը ոչ թե ի՛նքն իրեն փառավորեց, որպեսզի Քահանայապետ լինի, այլ նա, ով նրան ասաց. «Դու ես իմ Որդին, ես այսօր ծնեցի քեզ» (Սաղ. 2.7)։