Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Գործք Առաքելոց 13:33 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

33 Քանզի Աստված նույնը կատարեց մեզ՝ նրանց որդիների համար՝ հարություն տալով Հիսուսին, ինչպես գրված է երկրորդ Սաղմոսում. “Դու իմ Որդին ես, և ես այսօր ծնեցի քեզ” (Սաղ. 2.7)։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

33 քանի որ Աստված այն իրագործեց մեր մեջ, որ նրանց որդիներն ենք, Հիսուսին հարություն տալով, ինչպես գրված է երկրորդ սաղմոսում. "Դու իմ Որդին ես, ես այսօր ծնեցի քեզ" (Սաղ. 2.7)։

Տես գլուխը Պատճենել




Գործք Առաքելոց 13:33
10 Խաչաձեւ Հղումներ  

Հռչակում եմ այն, որ Տերն ասաց ինձ. «Դու ես իմ որդին, Եվ ես այսօր ծնեցի քեզ։


Իսկ երբ մեռելներից հարություն առավ, նրա աշակերտները հիշեցին, թե այս է, որ ասել էր, և հավատացին Սուրբ Գրքին ու Հիսուսի ասած խոսքին։


Բայց Աստված մեռելներից հարություն տվեց նրան, որ բազում օրեր շարունակ երևաց նրանց,


Եվ որ նրան հարություն տվեց մեռելներից ու այլևս ապականության չի դառնալու, այդ մասին այսպես է ասում. “Ձեզ պիտի տամ Դավթին խոստացված սրբությունները” (Ես. 55.3)։


Բայց Հիսուսը, որին Աստված հարություն տվեց, ապականություն չտեսավ։


ում Աստված հարություն տվեց՝ քանդելով մահվան կապանքները, քանի որ կարելի չէր, որ մահն իշխեր նրա վրա։


Այս Հիսուսին Աստված հարություն տվեց, որին մենք ամենքս վկա ենք։


Եվ անմիջապես ժողովարաններում Հիսուսին քարոզեց՝ ասելով, որ նա է Աստծու Որդին։


Նույնպես և Քրիստոսը ոչ թե ինքն իրեն փառավորեց քահանայապետ դառնալու համար, այլ նա, ով նրան ասաց. «Դու ես իմ որդին, ես այսօր ծնեցի քեզ» (Սաղ. 2.7)։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ