Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 6:27 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Եվ քերովբեներին դրեց տան ներսում, տարածեցին նրանց թևերը, և մեկի թևը դիպչում էր մի պատին, երկրորդ քերովբեի թևն էլ՝ մյուս պատին. մյուս թևերը տան մեջտեղում դիպչում էին թև թևի։

Տես գլուխը

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Երկու քերովբեները դրեց ներսի սենյակում և նրանց թևերը տարածեց. մի քերովբեի մեկ թևը հասնում էր մի պատին, իսկ երկրորդ քերովբեի մեկ թևը՝ մյուս պատին։ Նրանց մյուս թևերը սենյակում գալիս միանում էին իրար։

Տես գլուխը



Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 6:27
8 Խաչաձեւ Հղումներ  

Մի քերովբեի բարձրությունը տասը կանգուն էր, նույն չափն ուներ և երկրորդ քերովբեն։


Եվ քերովբեներին պատեց ոսկով։


Քահանաները բերեցին Տիրոջ ուխտի տապանակը և դրեցին իր տեղը՝ տան ներսի մասում՝ սրբությունների սրբության մեջ, քերովբեների թևերի տակ։


Որովհետև քերովբեներն իրենց թևերը տարածում էին տապանակի տեղի վրա, և քերովբեները վերևից ծածկում էին տապանակն ու նրա ձողերը։


Քերովբեների թևերի երկարությունը քսան կանգուն էր. մեկ թևը հինգ կանգուն էր և դիպչում էր տան պատին, մյուս թևն էլ՝ հինգ կանգուն և դիպչում էր մյուս քերովբեի թևին։


Քերովբեներն իրենց թևերը տարածում էին տապանակի տեղի վրա և վերևից ծածկում էին տապանակն ու նրա ձողերը։


Քերովբեները վերևից տարածած պիտի լինեն թևերը՝ իրենց թևերով ծածկելով կափարիչը։ Դրանց երեսները միմյանց հանդիման թող լինեն և քերովբեների երեսները դեպի կափարիչը լինեն։


Քերովբեներն իրենց թևերը տարածում էին վերևից՝ իրենց թևերով ծածկելով քավությունը, և նրանց երեսները դեմ դիմաց էին, և քերովբեների երեսները քավության վրա էին։