Եվ վայր իջար Սինա լեռան վրա և խոսեցիր նրանց հետ երկնքից և նրանց տվեցիր արդար իրավունքներ ու ճշմարիտ օրենքներ, բարի կանոններ ու պատվիրաններ։
Բ ՕՐԵՆՔ 4:8 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ այդ ո՞ր մեծ ազգն է, որն ունենա այնպիսի արդար օրենքներ ու կանոններ, ինչպիսին այս բոլոր օրենքներն են, որ ես այսօր դնում եմ ձեր առաջ։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ այդ ո՞ր մեծ ազգն է, որն ունի այնպիսի արդար օրենքներ ու կանոններ՝ նման այս օրենքներին, որ ես այսօր տալիս եմ ձեզ»։ |
Եվ վայր իջար Սինա լեռան վրա և խոսեցիր նրանց հետ երկնքից և նրանց տվեցիր արդար իրավունքներ ու ճշմարիտ օրենքներ, բարի կանոններ ու պատվիրաններ։
Արդարությունը և իրավունքը քո աթոռի հաստատությունն են, ողորմությունը և ճշմարտությունը գնում են քո առջևից։
Նա իր ստեղծած բոլոր ազգերից գերիվեր կդարձնի քեզ մեծավայելչությամբ, համբավով ու փառքով, որպեսզի սուրբ ժողովուրդ լինես քո Տեր Աստծու համար, ինչպես որ ասել է»։