Այս բոլորը, ո՛վ թագավոր, Ոռնան թագավորին տվեց. Ոռնան նաև ասաց թագավորին. «Քո Տեր Աստվածը քեզ ընդունի»։
Բ ՕՐԵՆՔ 33:11 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Տե՛ր, օրհնի՛ր նրա զորությունը, Ընդունի՛ր նրա ձեռքի գործերը, Փշրի՛ր նրա հակառակորդների մեջքը, Որպեսզի նրան ատողներն այլևս ոտքի չկանգնեն»։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Տե՜ր, օրհնի՛ր նրա զորությունը և ընդունի՛ր նրա ձեռքի գործերը։ Ջարդի՛ր նրա վրա հարձակվող թշնամիների մեջքը, որպեսզի նրան ատող մարդիկ ոտքի չկանգնեն»։ |
Այս բոլորը, ո՛վ թագավոր, Ոռնան թագավորին տվեց. Ոռնան նաև ասաց թագավորին. «Քո Տեր Աստվածը քեզ ընդունի»։
որոնք մարդուն մի բառով հանցավոր են հռչակում, դարպասի մոտ հանդիմանողին որոգայթ են լարում և անհիմն կերպով խափանում արդարի իրավունքը։
Վա՜յ ինձ, ո՛վ իմ մայր, որ ինձ կռվի մարդ և վեճի մարդ ծնեցիր ամբողջ երկրի համար. ո՛չ շահով պարտապան եմ, ո՛չ էլ պարտատեր, բայց բոլորն անիծում են ինձ։
Թող ամաչեն ինձ հալածողները, բայց ինձ մի՛ ամաչեցրու. թող նրանք զարհուրեն, բայց ինձ մի՛ զարհուրեցրու. նրանց վրա չար օ՛ր բեր և կրկնապատիկ կործանումով կործանի՛ր նրանց։
Եվ երբ այդ օրերը վերջանան, այն ժամանակ՝ ութերորդ օրը և այնուհետև, քահանաները զոհասեղանի վրա պետք է մատուցեն ձեր ողջակեզները և ձեր խաղաղության զոհերը, և ես կընդունեմ ձեզ”»,- ասում է Տեր Աստված։
Ձեզ լսողն ի՛նձ է լսում, ու ձեզ մերժողն ի՛նձ է մերժում, իսկ ինձ մերժողն էլ ինձ ուղարկողի՛ն է մերժում»։
Քո հրամանները սովորեցնում են Հակոբին Եվ քո օրենքը՝ Իսրայելին։ Քո առաջ խունկ կմատուցեն Եվ քո զոհասեղանի վրա՝ ողջակեզ։
Բենիամինի մասին ասաց. «Տիրոջ սիրելին ապահով բնակվի նրա մոտ. Միշտ պաշտպանում է նրան Եվ բնակվում նրա ուսերի միջև»։
Ուրեմն նա, ով անարգում է, ոչ թե մարդուն է անարգում, այլ Աստծուն, որ և տվեց մեզ Սուրբ Հոգին։