Բ ՕՐԵՆՔ 32:33 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նրանց գինին վիշապների թույն է Եվ իժերին սատկեցնող մահադեղն է։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նրանց գինին վիշապների ժահր է և իժերի մահառիթ թույն։ |
Մենք ինչի՞ համար ենք նստել։ Հավաքվե՛ք, և գնանք պարսպապատ քաղաքներն ու այնտեղ կործանվենք, որովհետև Տերը՝ մեր Աստվածը, մեզ կործանեց և մեզ դառը ջուր խմեցրեց, որովհետև մենք մեղանչեցինք Տիրոջ առաջ։
Նրանց կոկորդը բաց գերեզման է, և իրենց լեզուներով նենգություն են անում (Սաղ. 5.9բ). նրանց շրթունքների տակ իժերի թույն կա (Սաղ. 140.3)։
Որովհետև Սոդոմի որթատունկից է նրանց որթատունկը Եվ Գոմորի արտից։ Նրանց խաղողները թունավոր խաղողներ են, Նրանց ողկույզները դառն են։