Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՍԱՂՄՈՍՆԵՐ 58:4 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

4 Նրանց թույնը նման է օձի թույնի. խուլ իժի պես են, որ փակում է իր ականջը,

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

4 Ցանկացան որսալ ինձ, Եվ հզորներն ինձ վրա հարձակվեցին։ Ո՛չ մեղք ունեմ և ո՛չ հանցանք,

Տես գլուխը Պատճենել




ՍԱՂՄՈՍՆԵՐ 58:4
14 Խաչաձեւ Հղումներ  

Իրենց լեզուները սրում են օձի նման. իժի թույն կա նրանց շրթունքների տակ։ (Սելա)։


Բայց մարդկանց լեզուն ոչ ոք չի կարող հնազանդեցնել. նա անզուսպ ու չար է՝ մահաբեր թույնով լցված։


Եթե օձը խայթի մինչև թովելը, ուրեմն թովիչն օգուտ չունի։


Նրանց կոկորդը բաց գերեզման է, և իրենց լեզուներով նենգություն են անում (Սաղ. 5.9բ). նրանց շրթունքների տակ իժերի թույն կա (Սաղ. 140.3)։


Օձե՛ր, իժերի՛ ծնունդներ, ինչպե՞ս եք գեհենի դատաստանից փախչելու։


Երբ Հովհաննեսը տեսավ, որ փարիսեցիներից և սադուկեցիներից շատերն են եկել իր մոտ՝ մկրտությունը տեսնելու, նրանց ասաց. «Իժի՛ ծնունդներ, ո՞վ ձեզ զգուշացրեց փախչել գալիք բարկությունից։


«Որովհետև ահա ձեր մեջ եմ ուղարկում օձեր, քարբեր, որոնք չեն հմայվում, և նրանք պիտի կծոտեն ձեզ»,- ասում է Տերը։


Ծծկերն իժի ծակի վրա կխաղա, և կաթից կտրված տղան իր ձեռքը քարբի բնի մեջ կմտցնի։


Նա օձերի թույնը պիտի ծծի. իժի լեզուն նրան պիտի սպանի։


Ուտելիքը նրա աղիքներում պիտի փոխվի. օձի թույն պիտի դառնա նրա ներսում։


Նրանց գինին վիշապների թույն է Եվ իժերին սատկեցնող մահադեղն է։


Կինն ասաց օձին. «Պարտեզի ծառերի պտուղներից ուտում ենք,


Տերը հոտոտեց անուշ հոտը։ Եվ Տերն ասաց իր սրտում. «Այլևս չեմ անիծի երկիրը մարդու պատճառով, որովհետև մարդու սրտի խորհուրդը չար է իր մանկությունից սկսած. այլևս բնավ չեմ հարվածի ոչ մի կենդանի էակի, ինչպես արեցի։


Մաքրի՛ր ինձ զոպայով, և ես մաքուր կլինեմ. լվա՛ ինձ, և ես ձյունից սպիտակ կլինեմ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ