Բ ՕՐԵՆՔ 24:5 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նոր ամուսնացած տղամարդը պատերազմի չպետք է գնա, և նրան ոչ մի պաշտոն չպիտի տրվի։ Մեկ տարի նա ազատ կլինի իր տան մեջ և կուրախացնի իր առած կնոջը։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ «Եթե մի տղամարդ նոր է ամուսնացել, ապա նա պատերազմի թող չգնա. նրա վրա ոչ մի պարտականություն թող չդրվի, ազատ թող լինի մեկ տարի իր տան մեջ և ուրախացնի իր առած կնոջը։ |
Վայելի՛ր կյանքը քո սիրած կնոջ հետ քո ունայն կյանքի բոլոր օրերում, որ Աստված քեզ տվեց արևի տակ, որովհետև նա է քո բաժինը կյանքում և արեգակի տակ քո կատարած ծանր աշխատանքի մեջ։
Սակայն սա եմ ասում, եղբայրնե՛ր, որ այսուհետև ժամանակը կարճ է, այնպես որ կին ունեցողները չունեցողների պես թող լինեն,
Ո՞վ է այն մարդը, որ նշանվել է կնոջ հետ և նրան չի առել. թող ետ դառնա, գնա իր տունը. միգուցե պատերազմում սպանվի, և մի ուրիշ մարդ առնի նրան”։
Ոչ ոք գրավ չվերցնի աղորիքը կամ նրա վերևի երկանաքարը, որովհետև դա նշանակում է գրավ վերցնել դրա տիրոջ կյանքը։