Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Բ ՕՐԵՆՔ 24:4 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

4 առաջին ամուսինը, որ արձակել էր նրան, չի կարող նորից նրան կնության առնել նրա պղծվելուց հետո, որովհետև դա պղծություն է Տիրոջ առջև։ Այսպես, դու մեղքով չլցնես այն երկիրը, որ քո Տեր Աստվածը տալու է քեզ իբրև ժառանգություն։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

4 ապա առաջին ամուսինը, որ արձակեց նրան, իրավունք չունի նրան նորից կնության առնելու, որովհետև համարվում է պիղծ, մերժելի է Տիրոջ՝ քո Աստծու առջև։ Մի՛ պղծեք այն երկիրը, որ Տերը՝ Աստված, տալու է ձեզ իբրև ժառանգություն»։

Տես գլուխը Պատճենել




Բ ՕՐԵՆՔ 24:4
6 Խաչաձեւ Հղումներ  

«Եթե մի մարդ արձակի իր կնոջը, և նա հեռանա նրանից և ուրիշ մարդու հետ ամուսնանա, մի՞թե մարդը կրկին նրա մոտ կվերադառնա. մի՞թե այն երկիրը բոլորովին չի ապականվի. դու շատ հոմանիների հետ ես շնացել, նորից դեպի ի՞նձ ես վերադառնում»,- ասում է Տերը։


եթե այդ մյուս ամուսինն էլ ատի նրան, ապա սա էլ արձակման թուղթ թող գրի, նրա ձեռքը տա և արձակի իր տնից։ Կամ եթե այդ վերջին ամուսինը, որ նրան կնության էր առել, մահանա,


Տերը ձեր պատճառով բարկացավ ինձ վրա և երդվեց, որ Հորդանանից չանցնեմ և չմտնեմ այն լավ երկիրը, որ քո Տեր Աստվածը տալիս է քեզ իբրև ժառանգություն։


Սակայն քո Տեր Աստծու՝ քեզ ժառանգություն տված այս ազգերի քաղաքներում ոչ մի շունչ ունեցողի ողջ չթողնես,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ