Ուրախացե՛ք Տիրոջով և ցնծացե՛ք, ո՛վ արդարներ, և ցնծությամբ աղաղակե՛ք բոլորդ, որ ուղիղ եք սրտով։
Բ ՕՐԵՆՔ 12:18 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ այլ դու, քո տղան և քո աղջիկը, քո ծառան և քո աղախինը, քո քաղաքներում գտնվող ղևտացին պետք է ուտեք քո Տեր Աստծու առջև այն տեղում, որ կընտրի քո Տեր Աստվածը։ Եվ քո Տեր Աստծու առջև կուրախանաս այն ամենի համար, ինչ արել ես քո ձեռքով։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այլ դրանք կուտեք Տիրոջ՝ ձեր Աստծու առջև, այն վայրում, որը Տերը՝ Աստված, կընտրի իր համար. ինչպես դու, այնպես էլ քո տղան ու քո աղջիկը, քո ծառան ու քո աղախինը, քո քաղաքներում բնակվող պանդուխտը։ Եվ կուրախանաս Տիրոջ՝ քո Աստծու առաջ այն ամենի համար, ինչ արել ես քո ձեռքով։ |
Ուրախացե՛ք Տիրոջով և ցնծացե՛ք, ո՛վ արդարներ, և ցնծությամբ աղաղակե՛ք բոլորդ, որ ուղիղ եք սրտով։
Գիտեմ, որ մարդկանց համար ուրախ լինելուց և կյանքի ընթացքում բարիք անելուց ավելի լավ բան չկա։
Ահա իմ տեսածը. լավ և վայելուչ է ուտել ու խմել և արեգակի տակ իր կատարած աշխատանքով բարիք վայելել կյանքի այն քիչ օրերին, որ Աստված տվել է, որովհետև դա է նրա բաժինը։
Նրանց իր տուն տանելով՝ սեղան դրեց և իր ամբողջ ընտանիքով ուրախացավ Աստծուն հավատացած լինելու համար։
Ամեն օր տաճարում էին համախմբվում, իսկ հացի բեկումը տներում էին կատարում՝ ուրախությամբ և պարզ սրտով իրենց կերակուրը ճաշակելով։
Հոգու պտուղն այս է՝ սեր, ուրախություն, խաղաղություն, համբերատարություն, քաղցրություն, բարություն, հավատ,
այլ քո ողջակեզները կմատուցես այնտեղ, ուր Տերը կընտրի քո ցեղերից մեկի մեջ. այնտե՛ղ կկատարես ամեն ինչ, որ ես պատվիրում եմ քեզ։
այլ կփնտրեք այն տեղը, որ կընտրի ձեր Տեր Աստվածը ձեր ցեղերի միջից՝ իր անունը այնտեղ դնելու և բնակվելու. այդտեղ կգնաք։
Այդտեղ՝ ձեր Տեր Աստծու առջև, կուտեք, և դուք ու ձեր ընտանիքների անդամները կուրախանաք այն ամենի համար, ինչ արել եք ձեր ձեռքերով, որ քո Տեր Աստվածն օրհնել է քեզ։
Քո Տեր Աստծու առջև կուտես քո ցորենի, գինու և յուղի տասանորդը, քո արջառների և ոչխարների առաջնածիններն այն վայրում, որ նա կընտրի իր անվան բնակության համար, որպեսզի սովորես վախենալ քո Տեր Աստծուց ամեն ժամանակ։
Եղկանան իր զոհ մատուցած օրը բաժիններ տվեց իր կին Փենանային և նրա որդիներին ու աղջիկներին,