Դավիթը և Իսրայելի ամբողջ տունը նվագում էին Տիրոջ առաջ մայրու փայտից պատրաստված ամեն տեսակ նվագարաններով՝ քնարներով, տավիղներով, թմբուկներով, դափերով ու ծնծղաներով։
Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 20:28 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նրանք տավիղներով, քնարներով և փողերով մտան Երուսաղեմ՝ Տիրոջ տունը։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նրանք քնարներով, տավիղներով ու փողերով մտան Երուսաղեմ՝ Տիրոջ տունը։ |
Դավիթը և Իսրայելի ամբողջ տունը նվագում էին Տիրոջ առաջ մայրու փայտից պատրաստված ամեն տեսակ նվագարաններով՝ քնարներով, տավիղներով, թմբուկներով, դափերով ու ծնծղաներով։
Դավիթն ու ամբողջ Իսրայելը իրենց ողջ ուժով պարում էին Աստծու առաջ օրհներգություններով, քնարներով, տավիղներով, թմբուկներով, ծնծղաներով և փողերով։
չորս հազարը՝ դռնապաններ, և չորս հազարն էլ այն բանի համար, որ օրհնեն Տիրոջն այն գործիքներով, որ ես պատրաստել եմ տվել օրհներգելու համար»։
Սրանք բոլորն իրենց հոր հսկողության ներքո Տիրոջ տան երգերն էին երգում ծնծղաներով, տավիղներով ու քնարներով Աստծու տան մեջ։ Ասափը, Իդիթունն ու Եմանը թագավորի հսկողության տակ էին։
Հուդայի և Երուսաղեմի բոլոր մարդիկ, Հոսափատին ունենալով իբրև իրենց պարագլուխ, ճանապարհ ընկան, որպեսզի վերադառնան Երուսաղեմ ուրախությամբ, որովհետև Տերը նրանց ուրախացրել էր՝ ազատելով իրենց թշնամիներից։
Աստծու երկյուղն ընկավ մյուս երկրների թագավորությունների վրա, երբ լսեցին, թե Տերը պատերազմել է Իսրայելի թշնամիների դեմ։