Սրանք են Նոյի որդիների՝ Սեմի, Քամի և Հաբեթի սերունդները. ջրհեղեղից հետո որդիներ ծնվեցին նրանց։
Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 14:13 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ասան և նրա հետ եղող բանակը նրանց հալածեցին մինչև Գերարա, և եթովպացիներից ընկան, այնպես որ նրանցից կենդանի մնացող չեղավ, որովհետև նրանք ջարդվեցին Տիրոջ առաջ և նրա բանակի առաջ, և շատ մեծ ավար վերցրին։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ասան և իր զորքը հալածեցին նրանց մինչև Գեդովր, և եթովպացիներն այնպես կոտորվեցին, որ նրանցից ոչ մեկը ողջ չմնաց, քանի որ կոտորվեցին Տիրոջ ու նրա զորության առջև։ Հուդայի մարդիկ շատ ավար վերցրին |
Սրանք են Նոյի որդիների՝ Սեմի, Քամի և Հաբեթի սերունդները. ջրհեղեղից հետո որդիներ ծնվեցին նրանց։
Քանանացիների սահմանն էր Սիդոնից Գերարով մինչև Գազա՝ անցնելով Սոդոմը և Գոմորը, Ադման ու Սեբոյիմը մինչև Ղասան։
Աբրահամն այնտեղից գնաց դեպի հարավի երկիրը և բնակվեց Կադեսի և Սուրի միջև ու պանդուխտ եղավ Գերարում։
Սով եղավ երկրում, բացի այն առաջին սովից, որ եղել էր Աբրահամի օրերում, և Իսահակը գնաց Գերար՝ փղշտացիների Աբիմելեք թագավորի մոտ։
Ճանապարհ ընկան, և Աստծու երկյուղը պատեց իրենց շուրջը եղած քաղաքները, և բնակիչները չհետապնդեցին Հակոբի որդիներին։
Այն ժամանակ օրեցօր գալիս էին Դավթի մոտ՝ օգնելու նրան, մինչև որ նրանք մի մեծ բանակ դարձան Աստծու բանակի նման։
հազար երկու հարյուր մարտակառքով և վաթսուն հազար հեծյալներով։ Անթիվ էր Եգիպտոսից նրա հետ եկած բանակը, որ բաղկացած էր լիբեացիներից, սոկիացիներից և եթովպացիներից։
Նրանք ավերեցին Գերարայի շրջակա քաղաքները, որովհետև Տիրոջ վախը պատել էր նրանց, և կողոպտեցին բոլոր քաղաքները, որովհետև շատ ավար կար դրանց մեջ։
Տիրոջ վախը պատեց Հուդայի շրջակայքում գտնվող բոլոր երկրների թագավորություններին, և նրանք չպատերազմեցին Հոսափատի դեմ։
Աստծու երկյուղն ընկավ մյուս երկրների թագավորությունների վրա, երբ լսեցին, թե Տերը պատերազմել է Իսրայելի թշնամիների դեմ։
Մի՞թե դու չես, ո՜վ Աստված, որ դեն գցեցիր մեզ և դուրս չես գալիս մեր զորքերի հետ, ո՜վ Աստված։
նրանք պատիժ կկրեն՝ հավիտենական կործանումով զրկվելով Տիրոջ երեսը տեսնելուց ու նրա փառավոր զորությունից
Նա ասաց. «Ո՛չ, ես Տիրոջ զորավարն եմ և հիմա եկա»։ Հեսուն երեսնիվայր գետին ընկավ, երկրպագեց և ասաց նրան. «Ի՞նչ է հրամայում իմ տերն իր ծառային»։
Աղաչում եմ, ների՛ր քո աղախնի հանցանքը, քանզի Տերն անպայման իմ տիրոջ համար հաստատուն տուն պիտի շինի, որովհետև իմ տերն է վարում Տիրոջ պատերազմները, և քո կյանքում մի չարություն չգտնվեց քո մեջ։