«Այն մարդը, որ այդ երկրի տերն էր, խստությամբ խոսեց մեզ հետ և մեզ դրեց իր երկիրը լրտեսողների տեղ։
Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 10:13 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Թագավորը խստությամբ պատասխանեց ժողովրդին՝ մերժելով ծերերի խորհուրդը։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Արքան խստությամբ պատասխանեց՝ անտեսելով ծերերի խորհուրդը. |
«Այն մարդը, որ այդ երկրի տերն էր, խստությամբ խոսեց մեզ հետ և մեզ դրեց իր երկիրը լրտեսողների տեղ։
Հենց որ Հովսեփը տեսավ իր եղբայրներին, ճանաչեց նրանց, բայց իրեն չճանաչեցրեց նրանց ու նրանց հետ խստությամբ խոսեց և ասաց նրանց. «Որտեղի՞ց եք եկել»։ Նրանք պատասխանեցին. «Քանանի երկրից՝ ուտելիք գնելու»։
Հերոբովամն ու ամբողջ ժողովուրդը երրորդ օրը եկան Ռոբովամի մոտ, ինչպես որ թագավորը խոսել էր՝ ասելով. «Երեք օրից դարձյալ եկե՛ք ինձ մոտ»։
Եվ նրանց հետ խոսեց ըստ այդ երիտասարդների խորհրդի՝ ասելով. «Իմ հայրը ձեր լուծը ծանրացրել էր, իսկ ես ավելի կծանրացնեմ այն. իմ հայրը ձեզ խրատում էր մտրակներով, իսկ ես կխրատեմ կարիճներով»։
Բայց նա մերժեց այն խրատը, որ ծերերը տվեցին իրեն, և խորհուրդ հարցրեց այն երիտասարդներից, որոնք մեծացել էին իր հետ և կանգնել էին իր առջև։
Փարավոնն ասաց նրան. «Գնա՛ իմ մոտից, զգուշացի՛ր քո անձի համար, որ այլևս իմ երեսը չտեսնես, որովհետև այն օրը, որ իմ երեսը տեսնես, պիտի մեռնես»։