Եվ Ռոբովամը գնաց Սյուքեմ, որովհետև ամբողջ Իսրայելը գնացել էր Սյուքեմ՝ նրան թագավոր դարձնելու համար։
Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 10:10 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նրա հետ մեծացած երիտասարդները խոսեցին նրա հետ՝ ասելով. «Այսպե՛ս ասա այն ժողովրդին, որ քեզ հետ խոսել և ասել է, թե՝ “Քո հայրը մեր լուծը ծանրացրել էր, իսկ դու այն թեթևացրո՛ւ մեր վրայից”. նրանց հետ կխոսես այսպես. “Իմ ճկույթն իմ հոր մեջքից ավելի հաստ է։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նրա հետ մեծացած ընկերները նրան ասացին. «Այսպես կխոսես այն ժողովրդի հետ, որ քեզ ասել է, թե՝ “Քո հայրը ծանրացրեց մեր լուծը, իսկ դու այն թեթևացրո՛ւ մեր վրայից”։ Նրանց այսպես կասես. “Իմ ճկույթն ավելի հաստ է, քան հորս մեջքը։ |
Եվ Ռոբովամը գնաց Սյուքեմ, որովհետև ամբողջ Իսրայելը գնացել էր Սյուքեմ՝ նրան թագավոր դարձնելու համար։
Արդ, իմ հայրը ծանր լուծ էր դրել ձեզ վրա, իսկ ես ավելի կծանրացնեմ ձեր լուծը. իմ հայրը ձեզ խրատում էր մտրակներով, իսկ ես կխրատեմ կարիճներով”»։
Նա ասաց նրանց. «Դո՞ւք ինչ խորհուրդ եք տալիս, որ պատասխանեմ այս ժողովրդին, որն ինձ ասաց. “Թեթևացրո՛ւ այն լուծը, որ քո հայրը դրել է մեզ վրա”»։