Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 10:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

10 Նրա հետ մեծացած ընկերները նրան ասացին. «Այսպես կխոսես այն ժողովրդի հետ, որ քեզ ասել է, թե՝ “Քո հայրը ծանրացրեց մեր լուծը, իսկ դու այն թեթևացրո՛ւ մեր վրայից”։ Նրանց այսպես կասես. “Իմ ճկույթն ավելի հաստ է, քան հորս մեջքը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

10 Նրա հետ մեծացած երիտասարդները խոսեցին նրա հետ՝ ասելով. «Այսպե՛ս ասա այն ժողովրդին, որ քեզ հետ խոսել և ասել է, թե՝ “Քո հայրը մեր լուծը ծանրացրել էր, իսկ դու այն թեթևացրո՛ւ մեր վրայից”. նրանց հետ կխոսես այսպես. “Իմ ճկույթն իմ հոր մեջքից ավելի հաստ է։

Տես գլուխը Պատճենել




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 10:10
14 Խաչաձեւ Հղումներ  

Ռոբովամ արքան գնաց Սյուքեմ, որովհետև ողջ Իսրայելը եկել էր Սյուքեմ՝ նրան թագավոր հռչակելու։


Արդ, եթե իմ հայրը ձեզ խրատել է ծանր լծով, ապա ես կավելացնեմ ձեր լուծը։ Եթե իմ հայրը խրատել է ձեզ գավազաններով, ապա ես ձեզ կխրատեմ կարիճներով”»։


Ասաց նրանց. «Ի՞նչ եք կարծում, ի՞նչ պատասխան տամ այս ժողովրդին, որ ինձ հետ խոսեց՝ ասելով. “Թեթևացրո՛ւ այն լուծը, որ քո հայրը դրեց մեզ վրա”»։


Իմաստունները իմաստություն են գանձում, հանդուգնի բերանը մոտ է կործանման։


Ամեն խորագետ իմաստությամբ է գործում, իսկ անմիտը իր անձով չարիք է տարածում։


Իմաստունը զարհուրելով խոտորում է չարից, իսկ անզգամն ինքնավստահ խառնվում է անօրենի հետ։


Հոր խրատը չպահող որդին չար մտքեր է խորհում։


Աստծու առաջ մարդ ո՛չ իմաստություն ունի, ո՛չ արիություն և ո՛չ էլ խորհուրդ։


Ագահ մարդը հակառակություն է բորբոքում, բայց Տիրոջը հուսացողն հոգածություն կգտնի։


Ամբարտավանությունը մարդուն նկուն պիտի դարձնի, իսկ խոնարհներին Տերը պիտի փառավորի։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ