Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 5:20 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Այդ ժամանակ Դավիթը գնաց Բաաղփարասին. Դավիթը զարկեց նրանց այն տեղում և ասաց. «Տերը իմ ձեռքով կոտորեց իմ թշնամիներին, ինչպես ջրերն են թումբը քանդում»։ Դրա համար էլ այդ տեղի անունը կոչվեց Բաաղփարասին։

Տես գլուխը

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Դավիթը եկավ Խրամատների վրայից և այնտեղ կոտորեց այլազգիներին։ Դավիթն ասաց. «Տերն իմ թշնամիներին կոտորեց այնպես, ինչպես ջրերն են բաժան-բաժան լինում»։ Դրա համար այդ տեղը կոչվեց Խրամատների վրա։

Տես գլուխը



Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 5:20
5 Խաչաձեւ Հղումներ  

Եվ ամբողջ ժողովուրդը Իսրայելի բոլոր ցեղերի մեջ վիճում էր, և ասում էին. «Թագավորը մեզ փրկեց մեր թշնամիների ձեռքից, նա մեզ ազատեց փղշտացիների ձեռքից, իսկ հիմա Աբիսողոմի պատճառով փախել է երկրից։


Այն ժամանակ նրանք գնացին Բաաղ-Փարասին, որտեղ Դավիթը հաղթեց նրանց։ Դավիթն ասաց. «Աստված իմ թշնամիներին պատառեց իմ ձեռքով՝ ջրերի պատռվածքի նման»։ Դրա համար էլ այդ վայրը կոչվեց Բաաղ-Փարասին։


Ո՜վ Աստված, մեզ դեն գցեցիր, ցրեցիր մեզ, բարկացար. ե՛տ դարձիր դեպի մեզ։


Քանզի Տերը կանգնելու է, ինչպես Փարասին լեռան վրա, և բորբոքված բարկանալու է, ինչպես Գաբավոնի ձորում էր, որպեսզի կատարի իր գործը. օտարոտի է նրա գործը. կատարի իր պաշտոնը, իր արտասովոր պաշտոնը։


Դու դուրս եկար քո ժողովրդի փրկության համար, քո ընտրյալի փրկության համար, անօրենի տան ծածկը ջարդեցիր՝ այն հիմնահատակ կործանելով (Սելա)։