Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 3:33 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Թագավորը ողբաց Աբենների համար և ասաց. «Մի՞թե Աբենները այդպես պիտի մեռներ՝ անզգամի մեռնելու նման. Նոր Էջմիածին Աստվածաշունչ Արքան, Աբեններին ողբալով, ասում էր. «Մի՞թե Աբենները պիտի մեռներ այնպես, ինչպես անմիտն է մեռնում։ |
Քո ձեռքերը կապված չէին, Եվ քո ոտքերը դրված չէին կապանքի մեջ. Անօրենների առջև ընկնողի նման ընկար»։ Եվ ամբողջ զորքը դարձյալ լաց եղավ նրա վրա։
Երեմիան ողբ ասաց Հովսիայի մասին, և մինչև այսօր բոլոր երգիչներն ու երգչուհիները իրենց ողբերում հիշում են Հովսիային, և սովորություն դարձավ Իսրայելում։ Դրանք գրի են առնված ողբերի գրքում։
Անիրավությամբ հարստություն դիզողն իր չածածը թխսող կաքավի պես է. այն իր օրերի կեսին կլքի նրան, և իր վերջում հիմար կլինի։
Սա մի ողբ է, և ողբով պիտի երգվի նրա մասին, ազգերի դուստրերը ողբալով պիտի ողբասացություն անեն. Եգիպտոսի մասին և նրա ամբողջ բազմության մասին ողբալով ողբասացություն պիտի անեն նրա վրա»,- ասում է Տեր Աստված։