Ես թշնամություն եմ դնում քո և կնոջ միջև, քո սերնդի և նրա սերնդի միջև. նա քո գլուխը կջախջախի, իսկ դու կխայթես նրա գարշապարը»։
Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 3:1 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Երկարատև պատերազմ եղավ Սավուղի տան և Դավթի տան միջև. Դավիթը գնալով հզորանում էր, իսկ Սավուղի տունը գնալով ավելի էր տկարանում։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Սավուղի տան ու Դավթի տան միջև սաստիկ պատերազմ եղավ։ Դավթի տունը գնալով հզորանում էր, իսկ Սավուղի տունը գնալով տկարանում էր։ |
Ես թշնամություն եմ դնում քո և կնոջ միջև, քո սերնդի և նրա սերնդի միջև. նա քո գլուխը կջախջախի, իսկ դու կխայթես նրա գարշապարը»։
Եվ այդ օրը պատերազմը սաստիկ եղավ, և Աբենները Իսրայելի մարդկանց հետ պարտվեց Դավթի ծառաներից։
Այդ ժամանակ Հովաբը փող հնչեցրեց, և ամբողջ ժողովուրդը կանգ առավ և այլևս չհետապնդեց Իսրայելի որդիներին, ու այլևս չպատերազմեցին։
Դու ինձ ազատեցիր իմ ժողովրդի կռվից, Ինձ պահեցիր, որ ազգերի գլուխ լինեմ. Այն ազգը, որին չէի ճանաչում, ծառայում է ինձ։
Եվ քանի դեռ պատերազմ կար Սավուղի տան և Դավթի տան միջև, Աբենները թիկունք էր Սավուղի տան համար։
Սրանք էին Դավթի որդիները, որոնք ծնվեցին Քեբրոնում. անդրանիկ որդին՝ Ամնոնը՝ հեզրայելացի Աքինոամից, երկրորդը՝ Դանիելը՝ կարմելացի Աբիգեայից,
Եվ Համանը բոլորը, ինչ որ պատահել էր, պատմեց իր կնոջը՝ Զերեսին, և իր բոլոր բարեկամներին։ Նրա իմաստունները և նրա կինը՝ Զերեսը, ասացին նրան. «Եթե Մուրթքեն, որի առաջ սկսել ես խոնարհվել, հրեաների սերնդից է, դու նրան ոչինչ չես կարող անել, այլ անպատճառ ընկնելու ես նրա առաջ»։
Որովհետև Մուրթքեն մեծ էր թագավորի պալատում, և նրա համբավը տարածվել էր բոլոր գավառներում, քանի որ այդ Մուրթքեն գնալով հզորացավ։
Դու ազատում ես ինձ ժողովրդի հակառակությունից, ինձ գլխավոր ես դնում հեթանոսների վրա. այն ժողովուրդը, որին ես չէի ճանաչում, ծառայում է ինձ։
Որ մինչև երկրի ծայրերը դադարեցնում է պատերազմները, փշրում է աղեղները, կոտրատում է նիզակները և կառքերն այրում կրակով։
Որովհետև մարմինը հոգու հակառակն է ցանկանում, իսկ հոգին՝ մարմնի հակառակը։ Եվ քանի որ սրանք իրար հակառակ են, չանե՛ք այն, ինչ կամենում եք։
Որովհետև մեր պատերազմն արյան և մարմնի դեմ չէ, այլ իշխանությունների և պետությունների դեմ, այս խավար աշխարհի տիրակալների դեմ, երկնքում գտնվող չար ոգիների դեմ։
Եվ ահա տեսա մի սպիտակ ձի, և նրա վրա նստողը մի աղեղ ուներ։ Նրան պսակ տրվեց, ու հաղթողը ելավ հաղթանակներ տանելու։