Բայց նրանց դիպչող մարդը Թող երկաթով զինվի ու նիզակի փայտով. Նրանք վառած կրակով պիտի այրվեն նույն տեղում»։
Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 22:8 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այդ ժամանակ երկիրը սասանվեց ու դողաց, Երկնքի հիմքերը շարժվեցին և սասանվեցին, Քանզի նա բարկացավ։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Երկիրը նայեց, ալեկոծվեց ու ցնցվեց, երկնքի հիմքերը դղրդացին ու տապալվեցին, քանի որ Տերը բարկացել էր դրանց վրա։ |
Բայց նրանց դիպչող մարդը Թող երկաթով զինվի ու նիզակի փայտով. Նրանք վառած կրակով պիտի այրվեն նույն տեղում»։
Այն ժամանակ երկիրը դողաց և սասանվեց, և ցնցվեցին լեռների հիմքերն ու դողացին, որովհետև նա բարկացավ։
Երկիրը դողաց, և երկինքը շաղ տեղաց Աստծու երեսից. Սինա սարն էլ ցնցվեց Աստծու՝ Իսրայելի Աստծու երեսից։
Քո որոտման գոռոցը երկնքի ոլորտների մեջ էր. փայլատակումները լուսավորեցին աշխարհը, երկիրը դղրդաց և դողաց։
Սարերը դողում են նրանից, և բլուրները հալվում են, երկիրը հևում է նրա առաջ, աշխարհն ու նրանում բոլոր բնակվողները։
Եվ ահա մեծ ցնցում եղավ, որովհետև Տիրոջ հրեշտակը երկնքից իջավ, գնաց, մուտքի քարը մի կողմ գլորեց ու նրա վրա նստեց։
Նրանց աղոթելուց հետո շարժվեց այն տեղը, որտեղ հավաքված էին, և բոլորը լցվեցին Սուրբ Հոգով ու Աստծու խոսքն էին քարոզում համարձակությամբ։
Ո՜վ Տեր, երբ դու դուրս էիր գալիս Սեիրից Եվ չվում էիր Եդովմի դաշտից, Երկիրը շարժվեց, երկինքը տեղաց, Եվ ամպերը ջուր տեղացին։