Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 22:6 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Դժոխքի լարերը պատեցին ինձ, Մահվան որոգայթներն իմ առաջն առան։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Մահվան երկունքն ինձ պատեց, մահվան որոգայթներն ինձ հասան։ |
Ամբարտավաններն ինձ համար որոգայթ և պարաններ թաքցրին, որոգայթ լարեցին իմ ճանապարհին, ցանցեր դրեցին ինձ համար։ (Սելա)։
Եվ ասաց. «Իմ նեղության մեջ Տիրոջը կանչեցի, և նա ինձ պատասխանեց. անդունդի ընդերքից աղաղակեցի, և դու լսեցիր իմ ձայնը։
Նրան Աստված հարություն տվեց՝ մահվան կապանքները քանդելով, քանի որ անհնար էր, որ մահն իշխեր նրան։