Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 22:10 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նա խոնարհեցրեց երկինքն ու իջավ, Եվ մեգ կար նրա ոտքերի տակ։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ նա խոնարհեցրեց երկինքն ու իջավ։ Մառախուղ կար նրա ոտքերի տակ։ |
Նա իր վերնատները շինում է ջրերի վրա, ամպերը կառք է դարձնում իր համար և գնում է քամու թևերի վրա։
Երրորդ օրը՝ առավոտը բացվելիս, որոտներ ու կայծակներ եղան, և մի թանձր ամպ կար լեռան վրա. ուժգին հնչեց փողի ձայնը, և բանակատեղիում գտնվող ամբողջ ժողովուրդը զարհուրեց։
Տերը համբերատար է և մեծազոր և Տերը երբեք չի արդարացնի հանցավորին. Տիրոջ ճանապարհը մրրիկի և փոթորկի մեջ է, և ամպերը նրա ոտքերի փոշին են։
Դուք մոտեցաք և կանգնեցիք այդ լեռան ստորոտին. լեռը մինչև երկնքի մեջտեղը բորբոքվել էր կրակով և պատվել խավարով, ամպով ու մառախուղով։