45 Վեցերորդ ժամից ամբողջ երկրի վրա խավար իջավ մինչև իններորդ ժամը։
45 Ցերեկվա վեցերորդ ժամից մինչև իններորդ ժամը խավարը պատեց ամբողջ երկիրը։
«Այդ օրը,- ասում է Տեր Աստված,- արևը մայր եմ մտցնելու կեսօրին և լույս օրով խավարեցնելու եմ երկիրը։
Երկնքին խավար եմ հագցնում և քուրձը նրա ծածկոց եմ դարձնում»։
Անդունդի գուբը բացեց, ու գբից մեծ հնոցի ծխի պես ծուխ ելավ, և արեգակն ու օդը գբի ծխից խավարեցին։
Երրորդ ժամն էր, երբ նրան խաչեցին։
Չորրորդ հրեշտակը փողը հնչեցրեց, և խոցվեց արեգակի մեկ երրորդը, և լուսնի մեկ երրորդը, և աստղերի մեկ երրորդը, որպեսզի նրանց մեկ երրորդ մասը խավարի, ու ցերեկը լույսի մեկ երրորդը չտվեց, և գիշերը՝ նմանապես։
Զատկի նախօրեն էր՝ մոտավորապես վեցերորդ ժամը։ Եվ նա հրեաներին ասաց. «Ահա ձեր թագավորը»։
Պետրոսն ու Հովհաննեսը բարձրանում էին տաճար՝ իններորդ ժամի աղոթքի համար։